ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՉԻՆԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՉԻՆԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ


Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակում են ընթանալ պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերը: Աշխարհի 204 երկրներից 14-18 տարեկան 3888 մարզիկ մասնակցում է այս մրցումներին, խաղարկվում են մեդալների 222 հավաքածու` 31 մարզաձեւերում:
Հայաստանի հավաքականը այս օլիմպիական խաղերին ներկայացնում են 14 մարզիկ, որոնք իրենց ուժերը փորձելու են 8 մարզաձեւերում: Հայ մարզիկներից մի քանիսն արդեն իսկ հասցրել են դուրս գալ մրցասպարեզ: Օգոստոսի 17-ին առաջինը պայքարի մեջ է մտել ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը, որը մեդալ չի չնվաճել: 66 կգ քաշային կարգում հանդես եկող Դերմիշյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է պուերտոռիկացի, բուլղարացի եւ ամերիկացի ձյուդոիստներին, սակայն չորրորդ գոտեմարտում պարտվել է ուզբեկ Սուխրոբ Թուրսունովին` մնալով առանց մեդալի: Հայ ձյուդոիստը գրավել է 7-րդ տեղը:
Հարություն Դերմիշյանի ելույթների մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ.
-Կորեացու հետ գոտեմարտում, կարծում եմ, եղավ մրցավարական սխալ: Գոտեմարտի վերջին 40 վայրկյանին իպոն հնարքի գնաց, բայց մրցավարը հնարքը ցածր գնահատեց, չնայած որ 100%-անոց իպոն էր: Գիտեք, ամեն դեպքում ցավալի էր այդ պարտությունը: Մյուս երեք գոտեմարտերում հաղթեց, միայն ուզբեկ մրցակցին պարտվեց, որը բավականին ուժեղ մարզիկ է: Չեմ կարող ասել, եթե կորեացու հարցում չլիներ մրցավարական սխալ, դրանից հետո բոլոր գոտեմարտերը մի շնչով կանցկացներ Դերմիշյանը, բայց, ամեն դեպքում, պարտությունից հետո ընկճված էր գոտեմարտում: Բացի այդ, նրան երկու կարեւոր հանգամանք էր խանգարում, աշխարհի առաջնությանը Դերմիշյանը ուսահոդն էր վնասել, բավականին լուրջ վիրահատություն տարավ, պատրաստ էր մրցմանը, բայց ոչ 100%-ով: Եւս մեկ կարեւոր հանգամանք. Դերմիշյանը մի քաշ բարձր էր հանդես գալիս` 60-ի փոխարեն 66կգ քաշային կարգում, ինչը շատ բարդ էր ու ծանր: Ամեն դեպքում, մասնակցությունը վատ չէր, թեեւ մրցանակային տեղի սպասելիքներ ունեինք:
Հայաստանը ներկայացնող լողորդ Վահան Մխիթարյանը օգոստոսի 20-ին մասնակցեց բաթերֆլայի 50 մետրի մրցումներին, սակայն չկարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր: Երկրորդ լողահերթում Մխիթարյանը գրավեց չորրորդ տեղը` գրանցելով 26.40 վայրկյան արդյունք եւ 0.38 վայրկյանով զիջեց լողահերթում հաղթած Մելի Մալանին: Վահան Մխիթարյանն օգոստոսի 19-ին մասնակցել էր նաեւ 50 մետր ազատ լողաոճի մրցմանը, որում գրավել էր 18-րդ տեղը:
Իսկ Վիգեն Խաչատրյանը չհաղթահարեց Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզություն բազմամարտի որակավորման փուլի արգելքը: Խաչատրյանը մասնակցեց 6 վարժություններից միայն չորսին` դուրս մնալով հետագա պայքարից: Ազատ վարժությունում նա գրանցել է երրորդ արդյունքը, օղակների վրա` չորրորդ, նժույգաթափում` 17-րդ, իսկ հենացատկում բաժանել է 2-3-րդ տեղերը: Մյուս 2 վարժությունները Վիգենը բաց է թողել մեջքի ցավի պատճառով:
Հայ մարզիկները սակայն Հայաստանն առանց մեդալի չթողեցին: Մեր առաջին մեդալը նվաճել է հրաձիգ Հրաչյա Բաբայանը, ով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն:
Նանջինգ-2014-ի հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Զավեն Իգիթյանը, ով օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում գրավեց 5-րդ տեղը:
Հայաստանում հենակետային համարվող մի քանի մարզաձեւերում հանդես եկող մարզիկները դեռ մրցասպարեզ դուրս չեն եկել, ստորեւ ներկայացնում ենք մեր մարզիկների մասնակցության ժամանակացույցը:
Ծանրամարտ. Հակոբ Մկրտչյան (77կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+85կգ) - 23.08, ժամը` 14:30-16:00 եւ 18:00-19:30
Բռնցքամարտ. Անուշ Գրիգորյան (51 կգ) եւ Նարեկ Մանասյան (81կգ) - 23.08, ժամը` 14:00-18:00 եւ 16:00-20:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Զավեն Միքայելյան (58 կգ) - 25.08, ժամը` 10:00-13:00 եւ 17:00-20:00
Ջրացատկ. Լեւ Սարգսյան, 10 մ. աշտարակացատկ - 26.08, ժամը` 10:00-11:35 եւ 17:00-18:30
Ազատ ոճի ըմբշամարտ. Վաղինակ Մաթեւոսյան (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյան (76 կգ) - 27.08, ժամը` 10:00-13:00 եւ 17:00-20:00

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում