ՄԱՆԿԱԿԱՆ ՙՆՈՐ ԱԼԻՔԻՑ՚ ԻԳՈՐ ԿՐՈՒՏՈՅԻ ԱԿԱԴԵՄԻԱ

Արխիվ 12-16

ՄԱՆԿԱԿԱՆ ՙՆՈՐ ԱԼԻՔԻՑ՚ ԻԳՈՐ ԿՐՈՒՏՈՅԻ ԱԿԱԴԵՄԻԱ

Օգոստոսի 16-18-ը Ղրիմի ՙԱրտեկ՚ միջազգային մանկական կենտրոնում կայացած մանկական ՙՆոր ալիք-2014՚ մրցույթում Հայաստանը ներկայացնող 12 ամյա ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 4-րդ հորիզոնականում է: Այս տարի մրցույթի ժյուրիի կազմը համալրում էին հայտնի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լեւ Լեշչենկոն եւ Ֆիլիպ Կիրկորովը: Իսկ ժյուրի կազմը ղեկավարում էր մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Դավիթի երաժշտական պրոդյուսեր, երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ ընդգծեց. ՙԴավիթի մասին բոլորը գովեստի խոսքեր էին ասում, որովհետեւ իսկապես Դավիթը երկու օրն էլ լավ ելույթ է ունեցել՚:
Ի դեպ, պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները Դավիթի երկու ելույթները 110 հնարավորից 104 միավոր են գնահատել, արդյունքում. ՙՄրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, ով շատ լավ հանդես եկավ մրցութային երկու օրերին` իսկապես լավագույնն էր: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում, ի վերջո, երեքական հաղթող եղավ: Իսկ Դավիթը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: ՙՀանդիսատեսի համակրանք՚ մրցանակին էլ արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինան՚,- նշեց Գ. Կյոկչյանը եւ հավելեց. ՙԴավիթն առաջին օրվա արդյունքում 2-րդ հորիզոնականում էր, իսկ 3-րդ օրը հանդես եկավ առաջին համարի ներքո, ինչը միշտ բացասաբար է անդրադառնում մասնակցի վրա այն առումով, որ առաջին համարի տակ հանդես եկող մասնակցի համար միավորներ չեն տալիս` իրենց ապահովագրելու համար: Եվ այդ օրը նույն պատճառով մեզ 10 միավորներ տվեցին, արդյունքում 4-րդ հորիզոնականում ենք: Բայց պիտի ասեմ, որ վատ արդյունք չէ՚:
Գրիգորը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Իգոր Կրուտոյի ակադեմիան պայմանագիր է կնքել Դավթի հետ. ՙՆա հետայսու մասնակցելու է տարբեր վարպետության դասերի: Սա շատ լուրջ առաջարկ է, որը ոչ բոլորին է արվում՚:
Ի դեպ, Հայաստանի այս տարվա ներկայացուցչին քաջալերելու համար Հայաստանից Ղրիմ էին մեկնել նաեւ Դավիթի գործընկերները` երգչուհիներ Լիդուշիկն ու Սոնա Գյուլխասյանը:
Այս օրերին Դավիթը դեռ չի վերադարձել Հայաստան, համերգային ծրագրով Ղրիմից միանգամից մեկնել է Սոչի` հայ համայնքի հրավերով:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում