ՙՄՐՑԱԿԻՑՆԵՐ ՍՊՈՐՏՈՒՄ ԵՆ ԼԻՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՄՐՑԱԿԻՑՆԵՐ ՍՊՈՐՏՈՒՄ ԵՆ ԼԻՆՈՒՄ՚
Մինչ բոլորը փորձում են փախչել ամառվա տապից ու մի զով երկրում կամ քաղաքում անցկացնել ամառային հանգիստը, երգիչ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԸ գերադասում է մնալ Հայաստանում` հիմնականում ակտիվ հանգստի տեսքով: Գուրգենը փորձում է ներկայիս զբաղվածության մեջ աշխատանքային ոչինչ չընդգրկել, որովհետեւ աշնանը` մասնավորապես սեպտեմբեր ամսին, հանդիսատեսին ներկայանալու է համերգային ակտիվ շրջագայություններով: ՙԻրավունքի՚ հետ զրույցում Գուրգենը հավաստիացրեց` հյուրախաղերն այս անգամ կլինեն ռուսաստանյան քաղաքների ուղղությամբ:ՙՈԼՈՐՏՆ ԻՐ ՀՈՒՆՈՎ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ՚
-Ինչ խնդիրներ կան այսօր երաժշտական դաշտում, ինչ ավելացումների, կրճատումների կարիք ունի ոլորտը:
- Հատուկ բան չէի ասի, ոլորտն իր հունով առաջ է գնում, ինքն իրեն մաքրվում, զտվում` վատը գնում է, լավը` մնում: Քիչ-քիչ ինչ-որ բան ձեւավորվում է, ժողովուրդն էլ ապացուցում է ոլորտում գտնվողների լավ կամ վատ լինելը:
- Ազգային երաժշտությանը հավասար այլ ոլորտ կա±, որը երբեւէ կհայտնվի Ձեր հետաքրքրությունների ու գործունեության դաշտում:
- Ժամանակակից երաժշտությունը, որտեղ նոր ու հետաքրքիր բան կարելի է անել, ինչի հնարավորությունը ժողովրդականի մեջ չկա. այստեղ շատ բան արդեն արված է:
ՙԴՐՍՈՒՄ ԱՎԵԼԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՐՄԱՏՆԵՐԸ,
ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՚
-Հայ բեմից անընդհատ հնչեցնելով հայկականը` որքանո±վ եք ժողովրդի մեջ արթուն տեսնում հայկականությունը:
- Արթուն է, ի դեպ, դրսում ավելի շատ, քան` Հայաստանում: Դրսում ավելի են պահում իրենց արմատները, ավանդույթները, հպարտանում դրանցով, քան Հայաստանում: Այնտեղ ավելի ջերմ են, ավելի լավ են ընդունում ազգայինը: Մի զարմանալի բան էլ ասեմ. իսլամական, մուսուլմանական երկրներում հայերն ավելի հայ են, արմատներով ավելի հայեցի, քան քրիստոնեական երկրներում: Օրինակ, Ռուսաստանում, Ամերիկայում ավելի շատ են ձուլվում. (թեպետ մեծ իմաստով այստեղ ձուլման վտանգ թվում է` չկա) թուլացնում են հայության դիմագծի համար պայքարելու իմունիտետը եւ վտանգի առաջ հայտնվում: Իսկ մուսուլմանական երկրներում` թշնամի Թուրքիայում, Իրանում, Սիրիայում, արաբական աշխարհում, հայ համայնքի հայերն ամենահայրենասեր ու ամենահայ մարդիկ են` իմ տեսածն եմ ասում: Ու թե որքա¯ն հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, ախր ձուլման վտանգից հայերն առավել համախմբված ու միաբան են դառնում, ամեն վայրկյան լարված ու զգոն են, ինչն էլ օգնում է իրենց իսկական հայ մնալ:
ՙՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՄՈՒՐ Է՚
-Որն է հայրենասիրական ոգու ու ազգային երգի ընդհանուր սահնագիծը:
- Մեկը մյուսի հետ խիստ փոխկապակցված են. անգամ ամենասառն ու անտարբեր ոգին հայրենասիրական երգերից արթնանում է, բարձրանում... Առհասարակ, հայի ազգային նկարագիրը բավականին ամուր է եւ հատկապես վտանգի ժամանակ է առավել ընդգծում, վտանգը համախմբում ու միավորում է մեզ: Վտանգի կենտրոնում գտնվող հայ զինվորն էլ այսօր, ըստ իս, պատրաստ է պաշտպանելու, պատրաստ է ծառայելու, անգամ` զոհվելու...
ՙԱՄԵՆ ԱԶԳԻ ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒՆԻ ԻՐ ԴԻՄԱԳԻԾԸ՚
-Ինչ ունի մեր մշակույթը, որ չունեն այլ մշակույթներ:
- Այստեղ առավելություններ ու թերություներ փնտրելը սխալ է. ամեն ազգի մշակույթ ունի իր դիմագիծը: Իհարկե մեր հայկականն իր տարբերվող կողմն ունի թե° եվրոպական, թե° արեւելյան բոլոր երկրներից, բայց ինչպես ամեն երկրի ու ազգի մշակույթ, միայն իրեն հատուկ սեփական գույնով է ընդգծվում:
- Օտարից հավելումների կարիք չունե±նք:
- Այստեղ պետք է հարցը դիտարկենք 2 մասով` անաղարտ պահել հայկականը` ոչինչ չներմուծելով, կամ միքսեր, խառնուրդներ անել, նորություններով համալրվել, ինչը եւս նորմալ է: Ես կողմ եմ երկուսին էլ:
ՙԵԹԵ ՈՒՆԵՄ ԻՄ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ,
ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ԿԱՅԱՑԱԾ ԵՄ՚
-Ձեր տարիքային ու ոճային խմբում մրցակիցներ կամ հավասար քայլողներ կարծես թե չկա±ն:
- Ես նրանց տեսնում եմ միայն որպես գործընկերների, մրցակիցներ սպորտում են լինում: Այստեղ մեկս մյուսի դաշտը չի գրավում: Եթե ես ունեմ իմ անուն-ազգանունը, նշանակում է` կայացած եմ, ասելիք ունեմ, ինչ-որ բանի հասել եմ, դեռեւս անելիքներ ունեմ, ակնկալիքներով բարձրանում եմ բեմ հենց իմ տեղում, իմ դաշտում, հետեւաբար ես չեմ կարող մրցակիցներ ունենալ:
- Հաջողություն արձանագրելու համար մի±շտ է կարեւոր դեռեւս փոքր տարիքից հետեւողական լինել ու համապատասխան միջավայրում երեխային պահել, ինչպես եղել է Ձեր պարագայում:
- Ժամանակահատվածն էական չէ, ընդամենը պետք է այդ ճանապարհին ասելիք, նոր խոսք ունենալ, հետաքրքրություն առաջացնել եւ, ամենակարեւորը, զարգացման ձգտել: Եթե զարգացում չեղավ, անկախ ոլորտից, կմարես:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

