ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Արխիվ 12-16

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է


Սննդային թունավորումների բռնկումներ 2012, 2013 թվականների համեմատ, այս տարի չեն գրանցվել: Այս մասին երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ: Մասնագետի փոխանցմամբ` 2014-ին սննդային թունավորման եզակի դեպքեր են եղել: Հիմնական պատճառը. հիգիենայի պայմանները չեն պահպանվել:

ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԳՐԱԳԵՏ Է ԴԱՐՁԵԼ

«Իրավունքի» այն հարցին, թե ինչի հետ է մասնագետը պայմանավորում դեպքերի պակասը, Մ. Բաբայանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ազգաբնակչությունն ավելի գրագետ է դարձել, իրենց դերն ունեն մասնագիտական հորդորները»:


Այնուամենայնիվ 2014թ., ըստ բանախոսի,  արձանագրվել է սննդային թունավորման բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, առանց  մահվան ելքի: Դեպքերը արձանագրվել էին Շիրակի, Տավուշի մարզերում:  
Բանախոսը նկատեց, որ այս տարի ավելացել են սնկերից թունավորման դեպքերը: Գրանցվել է 20 դեպք` 29 տուժածով: 2013 թվականին նույն ժամանակահատվածում ունեցել ենք 16 դեպք` 24 տուժածով: Մ. Բաբայանի խոսքով` սնկից թունավորումներ ավելի շատ արձանագրվում են Լոռու մարզում:
Սննդային թունավորումները, ըստ մասնագետի,  առաջանում են, երբ սննդում օգտագործում ենք ախտածին մանրէներով վարակված սննդամթերք: «Անցյալ տարիներին դեպքեր են եղել, երբ արձանագրվել են կրեմային հրուշակեղենից թունավորման դեպքեր` տնային պայմաններում պատրաստված: Ունեցել ենք դեպքեր, երբ օգտագործել են աղցաններ, որոնք ճիշտ չեն պատրաստել եւ ճիշտ չեն պահպանել կամ հիգիենիկ պայմանները բավարար չեն եղել»,- ասաց բանախոսը:

ՊԱՀՊԱՆԵՔ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Սննդային թունավորումներից զերծ մնալու համար, տիկին Մ Բաբայանը խորհուրդ տվեց պահպանել սննդի անվտանգության կանոնները: «Պետք է լավ լվանալ սննդամթերքը եւ այն պարագաները, որոնք օգտագործվում են կերակուր պատրաստելու համար. դանակներ, մակերեսներ եւ այլն: Չմոռանալ նաեւ ջերմային ռեժիմի մասին»:

Տիկին Բաբայանը նաեւ ասաց, որ մսից պատրաստած կերակուրները պետք է պահպանել սառնարանում: Ի դեպ, մասնագետի խոսքով`սննդամթերքը սառնարանում պետք է պահպանել փակ տարաների մեջ, հում եւ եփած սննդամթերքը` իրարից հեռու, քանի որ խաչաձեւ աղտոտում կարող է առաջանալ:

ՆՇԱՆՆԵՐ` ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Սննդային թունավորումների ժամանակ, Մ. Բաբայանի փոխանցմամբ, կարող են լինել` սրտախառնոց, փսխում, փորլուծություն: «Բոտուլիզմի դեպքում փորկապություն  է լինում, գլխացավ, գլխապտույտ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաեւ երկտեսություն, ձայնի խռպոտություն եւ կոպերի անկում: Վերոնշյալ նշանների դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը: Բոտուլիզմի տոքսինով պահածոն ձմռանը, ի դեպ,  չի փոխում ոչ համը, ոչ հոտը, ոչ տեսքը»,- բացատրեց Մ. Բաբայանը` հավելելով, որ պահածո պատրաստող կազմակերպություններից բոտուլիզմի դեպքեր չեն արձանագրվել:  

ՀՐԱԺԱՐՎԵՔ ՊԱՀԱԾՈՆԵՐԻՑ


Հարցին, թե կարելի է արդյոք պահածոներ պատրաստել ամռանը, տիկին Բաբայանը բացասական պատասխան տվեց. «Ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս պահածոյացնել սննդամթերքը: Այսօր կարելի պահպանել սննդամթերքը` սառեցման կամ չորացման եղանակով»:
Սննդային թունավորումների դեպքում Մ. Բաբայանը հորդորում է դիմել բժշկի օգնությանն ու չզբաղվել ինքնաբուժությամբ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում