ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՎԻՃԱԿ Է

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՎԻՃԱԿ Է


Հայաստանի սպառողական շուկայում խնդիրնեը բազմաթիվ են` սկսած սննդամթերքի անորակությունից մինչեւ սպառողների իրավունքերի խախտումը: Ըստ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար ղեկավար Դավիթ Պիպոյանի` խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գոյություն չունի պարենային իրավունք, այսինքն` չկա իրավունք, որը սպառողին կապահովի անվտանգ մթերք ունենալու իրավունքով: Պարենային իրավունքը այն պատասխանատվությունն է, որ պետությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով ապահովում եւ վերահսկում է սպառողների համար: Դրանք հատուկ մեխանիզմներ են, որոնք ներդրվում են տնտեսվարողի կողմից եւ վերահսկվում են պետական լիազոր մարմինների կողմից, որպեսզի ապահովի սպառողի անվտանգությունը: Քանի որ այդ մեխանիզմները կամ չեն ներդրվում, կամ ներդրվելուց հետո էլ չեն վերահսկվում, ուստի պարենային իրավունքը բացակայում է: ՙՊարենային իրավունքը գիտություն է, ոլորտի պատասխանատուները այդ գիտությանը չեն տիրապետում: Հայաստանում չկա նաեւ պարենային իրավունքի վերաբերյալ կրթություն: Պարենային իրավունքի տարածումը իրականացվում է պետական վերահսկողության եւ մասնավոր ստանդարտների միջոցով, որն ի դեպ ներդրված է եվրոպական ցանկացած երկրում: Այդ ամենն ապացուցում է, որ սպառողին հասնող սննդամթերքի նկատմամբ սահմանված է կրկնակի վերահսկողություն: Հայաստանում գործում է տեխնիկական կանոնակարգ, որը կարգավորում է սննդամթերքի, մասնավոապես` բուսական ծագում ունեցող մթերքի անվտանգությունը: Սակայն մենք տեսնում ենք հակակառակ պատկերը, այդ կանոնակարգն էլ չի գործում՚,- ՙԻրավււնքի՚ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ: Նրա խոսքով` Հայաստանում իրացվող գյուղմթերքների 80-90 տոկոսը դուրս է վերահսկողությունից: Այդ ամենը չի կարող կարգավորվել նույնիսկ գործող օրենսդրությամբ, որովհետեւ նախ` նման մթերքների հիմնական վաճառող գյուղացիները տնտեսվարող սուբյեկտ չեն հանդիսանում, այսինքն` պետական լիազոր մարմինը վերահսկելու մեխանիզմ չունի գյուղացիների վաճառած մթերքների նկատմամբ: Դրանով իսկ գործող օրենսդրությունը չի ապահովում երաշխիքներ` սպառողների համար, ուստի այն, եթե ոչ հիմնահատակ, ապա էապես ենթակա է վերափոխման: ՙԹե° բուսական ծագման, թե° կենդանական ծագման մթերքների մասով սպառողը բացի իր անվտանգության երաշխիքից, պարտավոր է ունենալ նաեւ պատշաճ իրազեկում: Մենք` որպես սպառող, գիտենք, որ Հայաստանում կան աղտոտված գոտիներ, սակայն այն հետազոտություններին, որին մենք մասնակցել ենք, հասկացանք, որ սպառողը չի կարող հասկանալ, թե շուկայում ինչպիսի մթերք է վաճառվում եւ որտեղից է գալիս: Նույնիսկ հետազոտություն անցկացնելիս մենք բազմաթիվ խնդիրների առջեւ ենք կանգնում, քանի որ չկա հետագծելիության ճշտում, մակնշում , հետեւաբար չենք կարող հասկանալ, թե տվյալ մթերքը որտեղից է հայտնվել շուկայում: Զարգացած երկրներում ներդրվում է հատուկ ինստիտուտ, որը կոչվում է ՙպրոակտիվ՚ սպառողի ինստիտուտ: ՙՊրոակտիվ՚-ը այն սպառողն է, ով մասնակցություն է ունենում որոշումների կայացման գործընթացին: Այսինքն` սպառողները համապատասխան կազմակերպութունների միջոցով պետք է բարձրացնեն իրենց ձայնը, իսկ լրատվամիջոցները ապահովեն ռիսկերի մասին տեղեկատվությունը, ինչը շատ կարեւոր է՚,- ընդգծեց Դավիթ Պիպոյանը:
Սպառողական շուկայում խնդիրները գնալով աճում են, քանի որ Դ. Պիպոյանի բնորոշմամբ` ոլորտը սկզբից մինչեւ վերջ ոչ պրոֆեսիոնալ է, աշխատում է հստակ թերություններով, եւ սպառողներին նորմալ տեղեկատվություն չի տրամադրվում, ինչն էլ սպառողի համար սպառողական շուկայում կարող է ընտրության հիմք հանդիսանալ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում