ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԸՆԴՀԱՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԶՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԸՆԴՀԱՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԶՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ


Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 18-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել հանդիպում` Վրաստանի, Ադրբեջանի   եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ: Բացի եռակողմ հանդիպումից, Նախիջեւանում առանձին հանդիպում են ունեցել Վրաստանի եւ  Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Թե ինչ ազդեցություն կունենա այս հանդիպումը Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի վրա, եւ ինչու է հանդիպումը կայացել հենց Նախիջեւանում` ՙԻրավունքը՚ փորձեց ճշտել քաղաքագետներից:
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ նշեց.
- Դեռեւս 2006թ.-ից Թուրքիայի նախաձեռնությամբ` Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տեղի էր ունենում որոշակի քաղաքական եւ տնտեսական առանցքի ստեղծման գործընթաց: Այդ գործընթացը շարունակվեց մինչեւ 2008թ. ռուս-վրացական պատերազմը եւ դադարեցվեց դրա հետեւանքով, քանի որ Ռուսաստանը վերահաստատեց իր միանձնյա կարեւորագույն դիրքը մեր տարածաշրջանում: Այս ամենից հետո Թուրքիան իր նախաձեռնությունը կասեցրեց, իսկ այժմ տեսնում ենք, որ այս նոր իրավիճակում կրկին անցել է գործի: Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված, երբ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների սրում, Թուրքիան փորձում է նորից իրականացնել իր վաղեմի գաղափարը: Երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը հենց սա է վկայում, որ Թուրքիան ուզում է իրականացնել իր նախաձեռնությունը: Իսկ թե ինչո±ւ Նախիջեւանում, ասեմ, որ Նախիջեւանը կարեւոր աշխարհաքաղաքական դիրք ունի տարածաշրջանում, եւ, փաստորեն, այդ եռակողմ հանդիպումը կազմակերպելով այնտեղ եւ դրա մեջ ներգրավելով Վրաստանին, Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են ցույց տալ, որ այս նոր նախաձեռնությունը նպատակ է հետապնդում` ճնշում գործադրել Հայաստանի եւ Ռուսաստանի վրա: Նրանք փորձում են Հայաստանին մեկուսացնել, եւ մյուս կողմից էլ, Թուրքիան փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում ցանկանում է դառնալ որոշիչ աշխարհաքաղաքական ուժ: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը դեմ է այս նախաձեռնությանը:
Իսկ քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԻ մեկնաբանմամբ.
- Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում երկկողմ` Վրաստան-Թուրքիա, Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումները դարձել են գերակա խնդիրներից մեկը: Այս երեք երկրների համար համատեղ պաշտոնական միջոցառումներն ուղղված են` մի կողմից հակաահաբեկչական, մյուս կողմից` համատեղ գործողությունների իրականացմանը: Այսինքն` տեսականորեն զարմանալի ոչինչ չկա: Չնայած հանդիպման ձեւաչափը բավականին հետաքրքիր էր, մանավանդ Վրաստանի մասնակցությունը, որը նախկինում այդպիսի հանդիպումներին այդքան էլ ակտիվ չէր: Ինչ վերաբերում Է Ադրբեջան-Թուրքիա առնչություններին, ապա պետք է նկատել, որ երկու երկրների միջեւ գնալով ավելի է խորանում ռազմական համագործակցությունը` ի տարբերություն տնտեսական համագործակցության, որը կա երեք երկրների միջեւ: Նախիջեւանը Ադրբեջանի համար կարող է լինել բավականին հետաքրքիր վայր, որտեղ կա սահման նաեւ Թուրքիայի հետ: Բացի այդ, հանդիպման ընտրության վայրը կարող է հետաքրքիր լինել այն տեսանկյունից, որ դա Ալիեւների հայրենիքն է:
ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԵՔՍԱՆՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Ենթադրում եմ, որ տարածաշրջանում տիրող  լարվածության հետ է կապված եռակողմ այդ հանդիպումը: Թուրքիայի ազդեցությունը Նախիջեւանի վրա շատ ավելի մեծ է: Եթե Արցախում լարվածությունն ուժեղանում է, փորձում են ճակատ բացել Նախիջեւանում: Հանդիպման վայրի ընտրությունը պատահական չէ, կարծում եմ, որ Նախիջեւանի սահմանների ամրապնդումը եւս խնդիր է մեր հարեւանների համար: Նախիջեւանը թույլ օղակ է, եւ տարածաշրջանում լարվածության հետ միասին, Ադրբեջանը եւ Թուրքիան սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել Նախիջեւանին:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակներում կատարել է հարցում` պարզելու, թե արդյոք այս եռակողմ հանդիպումը որեւէ ազդեցություն կունենա± Հայաստանի վրա:
1. Վերջին սահմանամերձ բախումները հուշում են, որ Ադրբեջանը կարող է գնալ ծայրահեղ քայլերի եւ հիմա փորձում է հստակեցնել իր դաշնակիցների հետ հարաբերությունները- 42%:
2. Այս կերպ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են վերահսկողության տակ պահել Վրաստանին- 28%:
3. Սա ձեւական քայլ է, փորձում են ուժ ցուցադրել, սակայն այն կիրառել չեն կարող-23%:
4. Սա ավելի շատ Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է-7%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում