ՙՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՇՈՒՐՋ 10 ՀԱԶԱՐ ԵԶԴԻՆԵՐ՚

Արխիվ 12-16

ՙՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՇՈՒՐՋ 10 ՀԱԶԱՐ ԵԶԴԻՆԵՐ՚

ՙԴժբախտաբար, եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանությունը դեռեւս շարունակվում է, եւ զարմանալի է, որ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվում, որպեսզի ցեղասպանությունը կանգնեցվի, որը շատ ցավալի է: Որովհետեւ յուրաքանչյուր ցավ` ցավ է, եւ ժամանակը կարողանում է ցանկացած ցավ բուժել, բայց ցեղասպանության ցավը անբուժելի է՚,- անդրադառնալով Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանությանը` մեզ հետ զրույցում ասաց ՙՄիդիա-Շանգալ՚ կազմակերպության ղեկավար ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ:
Հարցին, թե ովքեր են պատասխանատու եզդիների նկատմամբ ցեղասպանության համար, պարոն Շարոյանը մասնավորապես նշեց. ՙԻրաքի հանրապետությունը չպետք է թույլ տար, որ իր քաղաքացու կյանքին, ազատությանը վտանգ սպառնար, ինչպես նաեւ խախտվեր նրա անձի անձեռնմխելիությունը: Այնպես որ, եզդիների ցեղասպանության պատասխանատուն այն երկիրն է, որի տարածքում տեղի է ունենում ցեղասպանությունը: Հանձինս Իրաքի եւ Քուրդիստանի` այդ տարածքում եզդիների կյանքը չպահպանվեց, նրանց անձի անձեռնմխելիությունը չպահպանվեց, եւ ենթարկվեցին ցեղասպանության: Ուրեմն` նրանք են պատասխանատու եզդիների ցեղասպանության համար՚:
Ըստ մեր զրուցակցի. ՙՎերջին տվյալներով` ցեղասպանության անմեղ զոհ են դարձել շուրջ տասը հազար եզդիներ, որոնց մեծ մասը եղել են երեխաներ, ովքեր սարերում` սովից եւ տաքությունից մահացել են: Երբ նայում ենք շարունակվող ցեղասպանության սարսափազդու նկարները, մի պահ թվում է, որ Հայոց եղեռնի թանգարանում ես, որովհետեւ նման տեսարանների մենք ականատես ենք եղել դեռեւս քսաներորդ դարում, եւ քսանմեկերորդ դարում` այդ վիշտը, անմեղ կորուստները ապրում են եզդիները՚:
Թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում եզդիական համայնքի կողմից, պարոն Շարոյանը նշեց. ՙԱնկեղծ ասած, առաջին օրերին պասիվություն էի նկատում Հայաստանի Հանրապետության կողմից: Բայց երբ մեր նախագահ պարոն Սերժ Սարգսյանը եկավ, հենց առաջին օրն ընդունեց վարչապետին, եւ այդ հարցը դրվեց քննարկման, ինքնըստինքյան, մեզ համար շատ ուրախալի էր: Կարեւոր չէ մարդասիրական օգնության չափը, կարեւոր է վերաբերմունքը, իսկ մեր պետությունը` հանձին Հայաստանի Հանրապետության, արդեն իսկ իրականորեն արտահայտեց եզդի ժողովրդի ցեղասպանության նկատմամբ իր դիրքորոշումը: Այս հարցի շուրջ համախմբվել են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող եզդիները՚:
Վերջում ՙՄիդիա-Շանգալ՚ կազմակերպության ղեկավարը հավելեց. ՙԱռիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՍԻՄ կուսակցության նախագահ պարոն Բաբուխանյանին, ով ցեղասպանության հենց առաջին օրերին հանդես եկավ հայտարարությամբ, շեշտելով, որ ցավում եւ դատապարտում է եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանությունը: Մեր եզդիական համայնքը շնորհակալ է եւ գնահատում է նաեւ այն, որ  չնայած իր խնդիրներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ցանկություն է հայտնել` իր ուժերի ներածին չափով օժանդակել եզդի ժողովրդին՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում