ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ԱՆԿԱՏԱՐ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ներսիսյանի նախագահությամբ, մեկնարկեց առաջին նախնական դատական նիստը` ըստ հայցի Լիլի Մինասյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արեւիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադեւոսյանի, Էլվիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կաժոյանի, Վահանչերազ Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի եւ թերթի գլխավոր խմբագրի` Հովհաննես Գալաջյանի` պատվի եւ արժանապատվության հատուցված վնասի պահանջի մասին:
Վերջիններս ՙԻրավունք՚ թերթից, որպես վնասի փոխհատուցում, պահանջում են հինգ միլիոն դրամ: Նշենք, որ ՙԻրավունք՚ թերթի շահերը դատարանում պաշտպանում է ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվորների ներկայացուցիչն է փաստաբան Մարինե Գրիգորյանը: Նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրեց հայցի պահանջը, ինչին ի պատասխան` ՙԻրավունք՚ թերթի ներկայացուցիչը հայտնեց իր դիրքորոշումը, մասնավորապես նշելով, որ ամբողջովին չի ընդունում հայցի պահանջը: Հավելենք, որ դատական նիստին մասնակցում էր նաեւ համասեռամոլների հայտնի պաշտպան, Հելիսինկյան ասոցիացիայի նախագահ Միկա Դանիելյանը, ով ցանկություն հայտնեց դատական նիստը տեսանկարահանել: Սակայն, դատարանը լսելով կողմերի կարծիքը, եւ հաշվի առնելով պարոն Բաղդասարյանի առարկությունը` մերժեց եւ անկատար թողեց համասեռամոլների պաշտպանի ցանկությունը: Ի դեպ, դատարան էին եկել եւս մեկ համասեռամոլապաշտպան կառույցի` ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր նույնպես դատի են տվել ՙԻրավունքին՚, սակայն նրանց հայցի լսումները դեռ չեն սկսվել: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ