ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐ ՈՒՏԵԼԸ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐ ՈՒՏԵԼԸ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՎՐԱ
Կիրակի օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում, արդեն երրորդ անգամ անցկացվեց ՙՄեղրի եւ հատապտուղների՚ ամենամյա փառատոնը: Հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարված օրերը` Երեւանից Բերդ գնացող հյուրերին խորհուրդ չտվեցին Բերդ հասնել վերանորոգված ճանապարհով, քանի որ Բերդ հասնելու համար պիտի անցնեինք Վազաշեն-Պառավաքար ճանապարհով, որտեղից հստակ երեւում են թշնամու դիրքերը: Իսկ հակառակորդը մշտապես հետեւում է այդ տարածքի անցուդարձին, եւ քիչ չեն դեպքերը, երբ թշնամու արձակած կրակից զոհեր ենք ունեցել հենց այդ հատվածում: Ուստի` ստիպված եղանք ճանապարհն անցնել, ինչպես տավուշեցիներն են ասում, սարի ճանապարհով: Չնայած դա էլ պակաս վտանգավոր ճանապարհ չէր` ոչ թե թշնամու գնդակի պատճառով, այլ` ոլորանների ու անսարք հատվածների: Ինչ խոսք, ճանապարհին` Երեւանից Բերդ ուղեւորվող լրագրողական խմբի աչքից չվրիպեց ոլորանների մեջտեղում, հուսահատված դեմքի արտահայտությամբ, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով իրեն ուղեկցող մեքենայի անսարքության արդյունքում դուրս էր եկել մեքենայից ու թախծոտ հայացքով նայում էր անսարք ավտոմեքենային, իսկ 2 կիսամերկ տղամարդ քրտնաջան աշխատում էին ավտոմեքենայի անսարքությունը վերացնել: Չէ± որ ՙնորին մեծություն՚ դեսպանն էր մնացել ՙօտար ամայի ճանապարհներին՚: Դեսպանն էլ երեւի մտքում ծանր ու թեթեւ էր անում. ՙԳուցե սա պատի±ժ էր, վերջերս արած իմ ՙանհամ՚ արտահայտությունը հիմա քթիցս է գալիս՚:
Ինչեւէ, տեղ հասնելուն պես, կես ժամ անց Հեֆերնն էլ հասավ Բերդ` մեղր ուտելու:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

