ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ, ՈՐ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ, ՈՐ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով` երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Պարոն Հարությունյան, Նախիջեւանում օգոստոսի 19-ին կայացել է եռակողմ հանդիպում` Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ, որի ժամանակ որոշվել համատեղ զորավարժություններ իրականացնել:
Արդյոք այս մասին որեւէ քննարկում եղել է ՀՀ եւ Վրաստանի վարչապետների միջեւ եւ ըստ Ձեզ, որքանով է սա վտանգավոր մեզ համար:
- Բաց նիստով չի քննարկվել այս հարցը: Ինչ վերաբերում է համատեղ զորավարժություններին` ենթադորում եմ, որ նման երեւույթներ կարող են լինել: Գիտեք, անվտանգությունն այն ոլորտն է, որ անգամ եթե առաջոք չկա մտահոգության առարկա, մտահոգվելու տեղ միշտ պետք է ունենաս: Կարծում եմ` որ սա ոչ այնքան վարչապետների քննարկման հարց է, այլ ավելի շատ անվտանգության խորհրդի: Եվ, բնականաբար, մենք պետք է պատրաստ լինենք դրան:
- Իսկ հայ-վրացական իշխանությունների բանակցության ժամանակ որեւէ անդրադարձ եղե±լ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ եւ ի՞նչ կարելի է ակնկալել այս ուղղությամբ վրացական իշխանություններից:
- Առանձին քննարկում չի եղել, բայց գիտեք, որ այսօր Վրաստանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ: Ամեն դեպքում, դեռ վաղ է խոսել դրա մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

