ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՐ ՄԻՆՉ ՕՐՍ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱԶԱՏ ԵՆ ԻՆՉ-ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐՎՈՂ ԴՈԼԱՐՆԵՐՆ ՈՒ ԵՎՐՈՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՐ ՄԻՆՉ ՕՐՍ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱԶԱՏ ԵՆ ԻՆՉ-ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐՎՈՂ ԴՈԼԱՐՆԵՐՆ ՈՒ ԵՎՐՈՆԵՐԸ

Ասում են, թե վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գործերն այնքան էլ լավ չեն: Խոսքը ֆինանսական գործերի մասին է, քանի որ քաղաքական առումով, պարոն Օսկանյանն իրեն շատ էլ լավ է զգում ՙքառյակի՚ շրջանակներում:
Ինչպես հայտնի է, փողերի լվացման մեղադրանքով 2012թ. հարուցված քրեական գործից հետո Ջոն Հանթսմանը դադարեցրեց Վ. Օսկանյանի ու նրա ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի ֆինանսավորումը, քանի որ, ինչպես արդյունքում պարզվեց, պարոն Օսկանյանը ՙպատահմամբ՚ յուրացրել ու սեփական կարիքները հոգալու համար ծախսել էր Հանթսմանի կողմից հիմնադրամին հատկացված գումարների մի մասը: Հավանաբար, հենց այս հանգամանքից ելնելով էլ, Օսկանյանի հարազատ USAID–ն օրերս մերժել է ՙՍիվիլիթասին՚ հերթական դրամաշնորհի տրամադրումը: Հենց օտարերկրյա ֆինանսավորման դադարեցման պատճառով է, որ Ստամբուլում գործող ՙՍիվիլիթասի՚ մասնաճյուղի ֆինանսավորումն ապահովելու համար պարոն Օսկանյանը վերջերս Ստամբուլում կազմակերպել էր դրամահավաք-ճաշկերույթ, որի արդյունքում տեղի հայ գործարարներից կարողացել էր հավաքել ընդամենը 20.000 դոլար: Ասում են, որ այս ֆինանսական ՙորոգայթից՚ դուրս գալու նպատակով Վ. Օսկանյանը նույնիսկ վաճառքի է հանել Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող տներից մեկը, որի շուկայական արժեքը մոտ կես միլիոն դոլար է:
Պարոն Օսկանյանի ֆեյսբուքյան էջից երուում է, որ վերջին ամիսներին նա պարբերաբար հոդվածներ է գրում արաբական ՙԱլ Ջազիրա՚ հեռուստաընկերության լրատվական կայքի համար: Սակայն, ինչպես պարզվեց, ՀՀ նախկին արտգործնախարարը ՙԱլ Ջազիրայի՚ համար հոդվածներ է գրում ոչ թե ազատ ժամանակը լրացնելու կամ միջազգային անցուդարձի վերաբերյալ իր ՙհեղինակավոր՚ խոսքն ասելու համար, այլ դա անում է ընդամենը իր ֆինանսական ճեղքվածքը որոշ չափով փակելու նպատակով: Պարզվում է, որ գործող կարգի համաձայն` ՙԱլ Ջազիրան՚ նմանատիպ յուրաքանչյուր հոդվածի համար հեղինակին վճարում է 1.000 դոլար հոնորար: Այդ առումով բացառություն չէ նաեւ Վարդան Օսկանյանը:
Հայաստանում ոչ միանշանակ հեղինակություն ունեցող արաբական ՙԱլ Ջազիրայի՚ համար հոդվածներ գրելն ամենեւին էլ դատապարտելի չէ, նույնիսկ ողջունելի է, որ ՀՀ նախկին արտգործնախարարը կարողանում է օտարերկրյա լրատվամիջոցն օգտագործելով` իր տեսակետները ներկայացնել ընթերցողների լայն շրջանակներին եւ դրա դիմաց գումար ստանալ: Այստեղ հարցն այլ է: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Վարդան Օսկանյանի ֆինանսական բոլոր աղբյուրները օտարերկրյա են` Հանթսման, USAID, ՙԱլ Ջազիրա՚, Ստամբուլի գործարարներ եւ այլն: Ստացվում է, որ հայրենադարձ քաղաքական գործիչը, բավականին երկար ժամանակ ապրելով Հայաստանում, այդպես էլ չկարողացավ ընտելանալ ու մերվել տեղի միջավայրին, չսովորեց ծախսել այստեղ աշխատած հայկական դրամը: Մտահոգիչ է այն, որ մինչ օրս Վարդան Օսկանյանի համար հարազատ են դրսի փողերը, ինչ-որ ծառայությունների դիմաց տրվող դոլարներն ու եվրոները:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում