ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ
Նախկին պատգամավոր, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին` առանձնակի խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին սպասվող Թուրքիայի քայլերի մասին: Ըստ Խաչատրյանի` արմատական դրական քայլեր չի կարելի սպասել Թուրքիայից, որն անելու է ամեն ինչ` Հայոց ցեղասպանության մեջ թուրք ժողովրդի մեղքը կրճատելու համար. ՙԵրիտթուրքերի իշխանությունների սղագրություններն է հիմա հրապարակվում, որտեղ իբր հայերի տեղահանության օգտին քվեարկել են ոչ թուրքական ծագում ունեցող անձինք՚:
Խոսելով վերջին տարիներին ծպտյալ հայերի գործընթացի մասին` աստվածաբանը հիշեցնում է` թուրք հասարակության մեջ կրոնական գործոնը բավական կարեւոր է, հետեւաբար արդեն կարելի է պատկերացնել` ինչպիսին կլինի վերաբերմունքը դավանափոխ եղած իսլամից քրիստոնեություն ընդունած մարդկանց վերաբերմունքը:
Այն, որ Թուրքիայի ծպտյալ հայերը մկրտվում են Հայաստանում, ըստ աստվածաբանի, պատահական չէ. ՙՊոլսո պատրիարքարանը գտնվում է խիստ հսկողության տակ Թուրքիայում, եւ դժվար է միանգամից քրիստոնյա դառնալ. դա անկանխատեսելի հետեւանքներ կունենա: Թուրքական իշխանություններն էլ շատ լավ հասկանում են` հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում ծպտյալ հայերի շարժումն ինչի կբերի՚:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

