ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԷՐ ԻՐ ԻՍԿ ԳՈՒՅՔԻՑ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ երեկ կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի, Երեւանի ավագանու 2014 թվականի մարտի 19-ի որոշմամբ`
առաջարկվում է Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի 100 տոկոս բաժնետոմսերը նվիրատվությամբ հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը: Մինչ որոշումն ընդունելը հետաքրքիր երկխոսություն սկսվեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ եւ Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆԻ միջեւ: ՀՀ վարչապետ - Շենքը ո±ր մասում է: Ա. Մարկոսյան - Շենք չունի, ուղղակի գույք է, որը վարձակալում են: ՀՀ վարչապետ - Բայց որտե±ղ է նստած այդ կազմակերպությունը, որ մենք հիմա տեղափոխում ենք: Ա. Մարկոսյան - Աճառյան 2 հասցեում, պարոն վարչապետ: ՀՀ վարչապետ - Բա ասում եք` շենք չունի: Իրավիճակը փորձեց փրկել Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ. ՙՊետական գույքի բալանսի վրա է շենքը, վարձակալությամբ է նստում՚: Հ. Աբրահամյանն էլ կրկին դիմեց Ա. Մարկոսյանին. ՙԻնչպես եք ասում` շենք չունի, պարոն Մարկոսյան, Դուք պետական գույքի կառավարման վարչության տեղակալն եք, բայց Ձեր սեփականությունից էլ տեղյակ չեք՚: