ԲԱՆԱԿԻ ՎՐԱ ՙԱՉՈԿ ՀԱՎԱՔՈՂՆԵՐԻ՚ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԲԱՆԱԿԻ ՎՐԱ ՙԱՉՈԿ ՀԱՎԱՔՈՂՆԵՐԻ՚ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսյան շոգերի կարեւորագույն իրադարձությունը լարվածության կտրուկ աճն էր հայ-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր հատվածներում: Արցախյան ստատուս-քվոն անթույլատրելի եւ վտանգավոր որակող եւ պատերազմի վերաբռնկումով սպառնացող ամերիկացիները ամեն կերպ ճնշում գործադրեցին մազութային սուլթանատի վրա, որպեսզի դիվերսիաներն ու այլ տեսակի ՙարտաքին եվրամայդանները՚ հասցնեն առավելագույնի: Միաժամանակ Հայաստանի ներսում 30 արծաթի դափնեկիր ծախու քարոզչամիջոցները լծվեցին խուճապային տրամադրություններ սերմանելու ազգադավ գործին: Բայց այդ ամենի արդյունքը եղավ տրամագծորեն հակառակը` տեղի ունեցավ ոչ թե ապակայունացում, այլ` համախմբում:
ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՐԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Թե ինչի էր ձգտում ՙքեռի Սեմը՚` փորձելով բավականին շոշափելի ռազմական սադրանքներ հրահրել հայ-ադրբեջանական շփման գծում` հասկանալի է: Յանկիները փորձ էին անում այդ սադրանքների միջոցով երկրում հրահրել հուսալքության, խուճապի եւ անվստահության մթնոլորտ, դրանով նախապատրաստելով պարարտ հող` ներքին իրավիճակն ապակայունացնելու, իշխանությունը թուլացնելու եւ արդեն Երեւանում Մայդան կազմակերպելու համար, որպեսզի կասեցվի Հայաստանի ընդգրկումը Եվրասիական միություն:
Սակայն մեր բանակն իր գործն արեց ժամացույցի ճշգրտությամբ, հակառակորդը ծանր կորուստներ կրեց, հանրությունն էլ համախմբվեց բանակի շուրջ: Խուճապ սերմանելը չստացվեց, թեեւ համապատասխան նյութերով գերծանրաբեռնված էր ամբողջ լրատվական դաշտը: Ընդհակառակը, փոխանակ տարածվեին տրամադրություններ ՙվայ, պատերազմ է, մենք կորած ենք՚, տարածվեցին լրիվ այլ տրամադրություններ` որ հարկ եղած դեպքում կպատերազմենք եւ կհաղթենք: Ու հենց մթնոլորտի փոփոխությունը հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ամենայն անկեղծությամբ խոսել հանրության հետ խաղաղության եւ պատերազմի թեմաների շուրջ` չթաքցնելով, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Նախիջեւանից մայրաքաղաքին հարվածելու սպառնալիք կարող է լինել, բայց նաեւ նշելով, որ ոչինչ անպատիժ չի մնա, եւ մեր երկրի ունեցած սպառազինությունը հնարավորություն է ընձեռում Ադրբեջանի ցանկացած բնակավայր վերածել Աղդամի:
Մթնոլորտի փոփոխությունը հանգեցրեց նրան, որ արդեն բարեկրթության չափանիշ է դարձել սահմանային զորամասերում կամ հենց մարտական դիրքերում այցելել մեր զինվորներին, այդպիսի այցերը դարձել են թերեւս սեփական PR-ն անելու լավագույն ձեւը: Անշուշտ, լավ է, որ իշխանությանն ու երկրին ավելի թունդ հայհոյելու մրցավազքի փոխարեն այժմ ունենք մրցավազք, թե ով ավելի շատ կադրեր կունենա տարվա մարդու եւ հայոց սրտերի տիրակալի կարգավիճակ ստացած հայ զինվորի հետ: Սակայն 5-րդ շարասյուների նպատակները չեն փոխվել, թեեւ օգոստոսի 8-ին տեղի ունեցած զազրելի ՙխաղաղության երթը՚ հայհոյում են անգամ ՀՀՇ-ականները: Պարզապես այն, ինչ տեղի ունեցավ ամռան տապին, ցույց տվեց, որ ՙարտաքին եվրամայդանները՚ ադրբեջանական դիվերսանտների տեսքով ունեն զրոյական արդյունավետություն եւ հակադիր ազդեցություն, որ ընդդեմ Ռուսաստանի ու Եվրասիական միության տարվող հետեւողական քարոզչությունը գրոշի արժեք չունի, ու, ընդհակառակը, ռազմական լարումը միանգամից զրոյացրեց հակառուսական տրամադրությունների վերջին նշույլները, իսկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, որին հետեւեց ռազմական լարվածության թուլացումը, մեր հանրության աչքերում էլ ավելի ամրապնդեց մեր ռազմավարական դաշնակցի վարկը:
Ի դեպ, մեր ժամկետային զինծառայողների մարտական եւ ոգեղեն որակը երեւաց ոչ միայն դիվերսիաները հետ մղելու եւ հակառակորդին պատժելու գործողությունների ընթացքում, այլեւ միջազգային մակարդակով` Ռուսաստանում տեղի ունեցած տանկային բիաթլոնի մրցումներին: Երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանը այդ մրցումներին ժամկետային զինծառայող տանկիստներով ներկայացած միակ երկիրն էր, մյուսները եկել էին պրոֆեսիոնալ անձնակազմերով: Բնականաբար, այդ արդյունքն էլ ե°ւ մազութային սուլթանատին, ե°ւ վերջինիս անգլո-ամերիկյան տերերին շատ բան է ասել:
ՄԵԹՈԴՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ` ՈՉ
Զազրելի ՙխաղաղության երթը՚ մենք հիշատակեցինք որպես ամերիկյան պատվերով կատարված լուսանցքային, բոլորի կողմից մերժված գործողություն: Սահմանային զորամասերում անկեղծության պահին գործնականում բոլորը` շարքայինով սկսած գնդապետով վերջացրած, այդ ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին որակում էին ՙթաքնված ադրբեջանցի՚: Դե, հիմա տեսնենք, թե ովքեր են հայտնվել այդ ՙկրիպտոադրբեջանցիների՚ շարքերում: Այդտեղ գտնում ենք ամենազազրելի ՙիրավապաշտպաններին՚, այդ թվում եւ` համասեռամոլության լոբբիստներին եւ գենդերաստներին, գումարած քաղաքական դաշտի ամենալուսանցքային ներկայացուցիչներին: Ցավոք, այդտեղ հայտնվեց եւ Պարույր Հայրիկյանը` Եվրամիության դրոշերով, ով այժմ պատրաստվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով նստել անիմաստ հացադուլի: Ի դեպ, ինչ վերաբերում է կազմակերպիչների որակային հատկանիշներին, ապա Կիեւի Մայդանում երկիր քանդելու մեծ փորձ ձեռք բերած ոչ անհայտ Գայանե Առուստամյանը իր ֆեյսբուքյան էջում ուղղակիորեն գրում է, որ մեր երկրում պատերազմներից միակ ընդունելին քաղաքացիականն է...
Ինչեւէ, քաղաքական ակնհայտ թափոններից անցնենք խորհրդարանում ներկայացված ուժերին: Ոչ իշխանական ուժերը բավականին խանդավառվեցին իշխանության այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են խմբակցությունների միասնական հայտարարությունը եւ սահմանային բնակավայրերի վերաբերյալ օրենսդրական եւ ենթաօրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Ճիշտ է, դա ցույց է տալիս քաղաքական դաշտի համախմբումը արտաքին սպառնալիքի առկայության պայմաններում, բայց միաժամանակ դարձավ հոյակապ նվեր ոչ իշխանականներին` վերջիններիս թույլ տալով ռազմահայրենասիրական դաշտում քաղաքական միավորներ հավաքել եւ բարձրացնել սեփական բավականին քրքրված վարկը:
Սակայն ՙաչոկ հավաքելու՚ պատեհ առիթից օգտվող այդ ուժերը ամենեւին չեն փոխել ոչ նպատակները, ոչ էլ ձգտումները: Բավականին զավեշտալի էր դիտել, թե ինչպես էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանը թատերականացված ձեւով նազուտուզ անում, թե սահման ուզում եմ գնալ ոչ թե Հովիկ Արգամիչի, այլ Գալուստ Գրիգորիչի հետ... Ճիշտն ասած, խիստ կասկածում ենք, որ դիրքապահ զինվորը առանձնապես հաճույք ստանար նրա սֆաթը տեսնելուց: Բայց միաժամանակ նույն ՀԱԿ-ին պատկանող կայքերը շարունակում են լրատվական տարածքը կեղտոտել ադրբեջանական ԶԼՄ-ներից վերցրած զազրելի ապատեղեկատվությամբ, միայն թե դրա միջոցով հնարավոր լինի հայհոյել իշխանությանը:
Առանձնապես արժանավորությամբ աչքի չի ընկնում եւ ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ կամ օսկանյանական թեւի պահվածքը: Զորօրինակ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, սահման այցելելը եւ այլ ռազմահայրենասիրական գործողությունները, արտաքին վտանգի դեմ համախմբվելը ՙորեւէ կապ չունի մեր ծրագրերի հետ, քառյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չկա: Ես պահի դրությամբ կարող եմ ՙԲարգավաճ Հայաստանի՚ անունից հայտարարել, որ մեր ծրագրերում որեւէ փոփոխություն չկա ու դրանք միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող հարցեր են՚:
Այսինքն, աշնանային նստաշրջանը բացվելուն պես ԱԺ-ում կրկին վերսկսվելու են քառյակային լաչառությունները, խորհրդարանի աշխատանքն ամեն գնով վիժեցնելու փորձերը, ուժի մեջ է մնում փողոցային մեծ հանրահավաքներ կազմակերպելու, ու, եթե ստացվի, դրանք Մայդանի վերածելու ծրագիրը: Ուժի մեջ են մնում ամեն գնով իշխանափոխություն իրականացնելու կարգախոսները:
Փոքր-ինչ տարբերվում է միայն ՀՅԴ-ի մոտեցումը: Այսպես, ըստ Արծվիկ Մինասյանի` ՙԱրտաքին վտանգի դեպքում իշխանություն-ընդդիմություն հասկացությունները երկրորդ պլան են մղվում... Առճակատումը կարող է բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ավելի մեծ վտանգների: Դրա համար էլ չպետք է երբեք մերժել երկխոսության հնարավորությունը` հանուն իրական փոփոխությունների եւ ոչ թե ձեւական մոտեցումների՚: Դե ինչ, ՀՅԴ-ն որպես հին եւ փորձառու քաղաքական ուժ, թերեւս չի ցանկանում սեփական վարկն ու ճակատագիրը դարձնել խաղագումար` արտաքին ուժերի կողմից խաղարկվող արկածախնդիր եւ, ըստ ամենայնի, ձախողման դատապարտված խաղում: Սակայն գլխիկոր ՙքեռի Սեմի՚ հանձնարարությամբ առաջ նետվողների որոշակի քանակ դեւեւս կա: Մի մասը ստույգ գիտի, որ մինչեւ վերջ ինքնաբացահայտված պրծած է, եւ առջեւում ունի միայն քաղաքական վտարանդիի հեռանկար, ոմանք էլ սեփական ամբիցիաները ավելի բարձր են դասում, քան ազգի ու պետության արմատական շահը: Բայց չկա չարիք առանց բարիքի` այսպես կոչված ՙթեժ աշունը՚ անկախ իր թեժության աստիճանից, այլեւս ոչ ոքի դեմքին դիմակ չի թողնելու եւ հանրորեն ճանաչելի յուրաքանչյուր դեմքի պարագայում հստակ կլինի պատասխանը` նա հայ է, թե ազգի դավաճան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

