«ՔՈ ՎԵՐԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՎԵԼԻ Է ԱԶԴՈՒՄ ԿՅԱՆՔԻՍ ՎՐԱ, ՔԱՆ ԻՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ»` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻ
Արխիվ 12-16«ՔՈ ՎԵՐԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՎԵԼԻ Է ԱԶԴՈՒՄ ԿՅԱՆՔԻՍ ՎՐԱ, ՔԱՆ ԻՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ»` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՆՁԱՄԲ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԸ
Հայաստանում եւ ամբողջ աշխարհում հաշմանադություն ունեցող անձնաց իրավունքների պաշտպանությունը եւ նրանց հասարակությանն ինտեգրելը մեծագույն խնդիրներից մեկն է: Երեւանում եւ մարզերում այսօր ապրում են հաշմանդամություն ունեցող մի շարք անձինք, ովքեր հասարկության անտարբերության եւ վերաբերմունքի պատճառով մեկուսացել են նույն այդ հասարակությունից: Հաշմանդամություն ունեցող երիտասարդների զբաղվածության եւ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված` 2014 թվականից ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում սկսեց գործել «Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը, որը կշարունակի գործել մինչեւ 2016 թվականը: «Ամեն ինչ հանուն հաշմանդամություն ունեցող անձնանց համար» սկզբունքով, հաշանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ ծրագրի շրջանակներում` ստեղծել են նաեւ շահերի պաշտպանության խումբ ¥ՇՊԽ¤, որի անդմաները հաշմանդմաություն ունեցող երիտասարդներն են: Նրանք իրենց օրինակով նպատակն ունեն փոխել հանրության կարծիքը իրենց նկատմամբ: Ծրագրի ղեկավար Գեղանուշ Գրիգորյանը «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ ծրագրի թիրախը գործատուներն են, այսինքն` վերբերմունքի փոփոխություն հաշմանդամություն ունեցող անձնաց նկատմամբ: «Ծրագրում մենք ընդգրկել ենք 16-33 տարեկան անձնաց: Այս տարի մեր թիրախում Բերդի տարածաշրջանից 26 երիտասարդներ են , սակայն նրանց թիվը կարող է աճել»,-ընդգծեց ԳԵՂԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա ուրախությամբ փաստեց, որ արդեն կան այնպիսի գործատուներ, ովքեր մեծ սիրով աշխատում են հաշմանդամություն ունեցող անձնաց հետ: Իսկ ծրագրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարեց ՇՊԽ հիմնումը, որի անդամները արդեն հասցրել են հանրությանը ցույց տալ, որ իրենք եւս հասարակության լիարժեք անդամներ են: ՇՊԽ անդամներից մեկն էլ Արմենուհի Խաչատրյանն է, ով մինչ ծրագիրի հիմնումը օրերով մնում էր տանը, քանի որ չէր ցանկանում դուրս գալ տանից եւ արժանանալ շրջապատի ծաղր ու ծանակին: «Երբ ստեղծվեց այս խումբը ես որոշեցի վերջ դնել իմ մեկուսացմանը եւ ինտեգրվելով հասարակությանը` պաշտպանել մեր իրավունքները եւ ապացուցել, որ մենք էլ կարող ենք պիտանի լինել հասարակությանը եւ Հայրենիքին: Արդեն զգում եմ, որ շրջապատը փոխել է իր վերաբերմունքը իմ նկատմամբ: Շատ դժվար է, երբ փորձում ես գործի ընդունվել, իսկ գործատուն պահանջում է բարաետես եւ գեղեցիկ աշխատող,գուցե մեզ հաջողվի կոտրել նաեւ այս կարծրատիպը»,-հայտնեց Արմենուհին:
Բերդի տարածաշրջանում այսօր ապրում է 0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող 100 երեխաներ եւ պատանիներ, իսկ երիտասարդների թիվը տարեցտարի կամ ավելանում կամ նվազում է, քանի որ նրանցից շատերը փոխում են իրենց բնակության վայրը: Ինչպես Գեղանուշ Գրիգորյանը հավաստիցրեց` իրենց առջեւ նպատակ են դրել ծրագրի ընթացքում փոխել տարածաշրջանում բնակվող 120 հաշմանդամություն ունեցող երիտասարդների կյանքը`առաջնորդվելով «Ոչինչ առանց մեզ» կարգախոսով:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ» Հ/Կ-ի կողմից:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

