ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ. ՆԱԽԱՐԱՐ
Արխիվ 12-16ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ. ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօրվա մամլո ասուլիսում անդրադարձավ Ռուսաստան հայկական գյուղմթերք արտադրելու հնարավորությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել գյուղատնտեսական մթերքներ հայ արտադրողների համար:
Նախարարի խոսքով՝ ռուսական շուկան մեզ համար նորություն չէ. «Մաքսային միության անդամակցությունից հետո մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Իրականացնում ենք լուրջ աշխատանքներ այդ ուղղությամբ. մշակվում են կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Արտահանման ծավալները մեկ օրվա խնդիր չէ»:
Նախարարի հավաստմամբ ռուսական շուկա է արտահանվելու չրեր, կաթնամթերք, վերամշակված պտուղ-բանջարեղեն, թարմ պտուղ-բանջարեղեն. «Մենք ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությանը շուտով կներկայացնենք տվյալներ մեր արտահանման ծավալների մասին: Մսամթերքի արտահանման խնդիրն առաջիկայում ևս կլուծվի»:
Արդյոք արտահանման պատճառով ներքին շուկայում գների բարձրացում չի լինի: «Չեմ կարծում»,- եզրափակեց նախարարը:
Սոնա Դավթյան

