ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՓՈԽԱՆՑԵՆ ԻՐԱՔՈՒՄ ՏՈՒԺԱԾ ԵԶԴԻՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՓՈԽԱՆՑԵՆ ԻՐԱՔՈՒՄ ՏՈՒԺԱԾ ԵԶԴԻՆԵՐԻՆ

 

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ներքաղաքական բախումների պատճառով էապես տուժել եւ իրենց բնակավայրերից տեղահանվել են Իրաքում բնակվող եզդիները: Տեղահանումներին զուգահեռ` ահաբեկիչներն իրականացրել են բազմաթիվ բռնություններ, խոշտանգումներ, սպանություններ... Իսկ թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ քայլեր է իրականացնում բարեկամ եզդի ժողովրդին սատարելու համար, երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ նշեց երկու ուղղություն.

- Նախ` անմիջապես Իրաքում իրավիճակը սրվելուն զուգահեռ` հրահանգ էր տրվել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին բարեկամ պետությունների եւ միջազգային կառույցների հետ համապատասխան քննարկումներ ծավալել` ուղղված բռնությունների կասեցմանն ու իրավիճակը կայունացնելու միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին: Եվ վերջերս ՀՀ նախագահը նաեւ հրահանգել է կրկնապատկել այդ ջանքերը:

Իսկ երկրորդ ուղղությունը կապված է մարդասիրական օգնության հետ, որը պետք է տրամադրվի տեղահանված եզդիներին: Այդ ուղղությամբ ՀՀ վարչապետը հանձնարարական էր տվել Արտաքին գործերի նախարարությանը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությանը` համապատասխան քննարկումներ ծավալելու, թե այդ մարդասիրական օգնությունը ինչպես կարելի է տեղ հասցնել: Այս քննարկումները, որին ներկա էին Հայաստանում եզդիների համայնքի ներկայացուցիչները, ցույց տվեցին, որ օգնությունը տեղ հասցնելը գործնականում գրեթե անհնար է: Էլ չեմ խոսում այդ օգնության բաշխումը արդարացի ու նպատակային իրականացնելու մասին: Սակայն այդ մեխանիզմներին տիրապետում է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը, եւ մենք բանակցությունների մեջ մտանք նրանց հետ: Իրենք համաձայնեցին, որ իրենց միջոցով այդ բոլորն իրականացվի: ՀՀ կառավարությունը նախապես հայտարարել էր, որ պատրաստ է 50 հազար դոլարին համարժեք գումար հատկացնել այդ նպատակով, բայց ՀՀ նախագահի առաջարկով` կառավարությունում քննարկվել է եւ որոշում է կայացվել կրկնապատկել այդ գումարը: Այսպիսով` 100 հազար դոլարին համարժեք գումար կհատկացվի եզդի ժողովրդին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում