ԱՇՆԱՆՆ ԷԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Արխիվ 12-16ԱՇՆԱՆՆ ԷԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
«Հոկտեմբերի 19-ին տեղի են ունենալու հերթական ընտրությունները 8 մարզերում եւ 13 համայնքներում»,- երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ, ապա մանրամասնեց. «13 համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի, իսկ 2 համայնքներում ավագանու հերթական ընտրություններ»:
Մնում է հուսալ, որ ընդդիմադիր կուսակցություններն էլ ամառային քնից կարթնանան ու ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին, որ հետո չասեն. «Թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ գնաց»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

