ԱՀԹ «ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՀԹ «ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2011 թվականից Արարատյան Հայրապետական թեմի ( ԱՀԹ) առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ ԵՀԽ հայաստանան «Կլոր Սեղանի» հիմնադրամի աջակցությամբ Երեւանում բացվեց ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը»: Կենտրոնի գլխավոր նպատակն էր Երեւանում եւ մերձական շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող եւ ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց եւ նրանց ընտանիքների անդմաներին ինտեգրել հասարակությանը, բարելավել նրանց սոցիալական վիճակը , օգնել նրանց հոգեւոր արժեքների ձեռքբերման գործում: Այսօր արդեն կենտրոն են հաճախում շուրջ 70 թմրամոլ եւ ՄԻԱՎ-ով ապրող 300 մարդ: Կենտրոնի շահառուներից են նաեւ նրանց ծնողները, երեխաները եւ ընտանիքի մյուս անդամները: Կենտրոնն աջակցում է շահառուներից ցանկացածին`ցուցաբերում հովվական խնամք, հոգեբանական եւ սոցիալական աջակցություն, հավասարը հավասրին խորհրդատվություն`նպատակ ունենալով նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունը:
Յորաքանչյուր շաբաթ օր կենտրոնի հոգեւորականը այցելուների համար կատարում է քարոզներ եւ խմբակային աշխատանքեր`հեգեւոր թեմաներով: Կազմկերպում նաեւ ֆիլմերի դիտում եւ քննարկում, ուխտագնացություն տարբեր հոգեւոր կենտրոններ: Իսկ երեխաների համար շաբաթ օրերին ընթերցվում է Աստվածաշնչից հատվածներ, անցկավում հեգեւոր թեմաներով նկարչության դասընթաց եւ մուլտֆիմերի դիտում:
Այս տարիների ընթացքում շնորհիվ կենտրոնի հետեւողական աշխատանքերի բազմաթիվ թմրամոլներ հրաժարվել են թմրամիջոցներից եւ վերադրաձել բնականոն կյանքի: Նրանցից շատերը ներգրավված են Առաքելական եկեղեցու համայնքային կայնքում:
Կենտրոնը շարունակելու է իր գործունեությունը`հնարավորություն տալով թմրամոլներին շտկել իրենց սխալները եւ վերդառնալ բնականոն մարդկային կյանքի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

