ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է՝ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՝ԱՅԱ ՏԱՐԻ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօրվա մամլո ասուլիսում ներկայացրեց վերջին յոթ ամսվա դրական տեղաշարժերը: Նախարարը հայտարարեց, որ այս տարվա հունվար- հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316 մլրդ դրամ, որը 3,2%-ով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ հունվար-մայիս ամիսներին աճի տեմպը կազմել է 5,4%: Ընթացիկ տարվա ձեռքբերումներից նախարարը համարեց վարելահողերի նպատակային օգտագործումը, մեր ռեսուրսների օգտագործումը, վարկերի մատչելիության բարձրացումը:
Ի դեպ, նշենք, որ մամլո ասուլիսը բավական հետաքրքրիր սկսվեց. նախարարությունը տարատեսակ մրգեր են դրել սեղանի երկայնքով՝ հյուրասիրության նպատակով:
Նախարարը հայտարարեց, որ ունեն մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում պետք է կյանքի կոչեն՝մասնավորապես նախատեսվում է մինչև 2020 թ-ը ցորենի ինքնաբավության մակարդակը հասցնել 60 %-ի:
Այս տարի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ՌԴ-ից հանրապետություն է ներկրվել 1906,3 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության համար: «Հանրապետության մարզերի պահանջարկը բավարարելուց հետո սերմնացուի մնացորդը 1239.1 տոննա գարնանացան գարու, 18.8 տոննա եգիպտացորենի, 126.9 տոննա առվույտի, 44.5 տոննա կորնգանի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվելու է գյուղատնտեսությունում տնտեսվարողներին՝ 2015-ին գարնանացանի աշխատանքների իրականացման համար»,- մանրամասնեց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած բնական աղետների պատճառած վնասների մասին, Սերգո Կարապետյանն ասաց, որ դա իհարկե իր բացասակա ազդեցությունն ունեցավ. «Լրատվամիջոցներն այնպես էին ներկայացնում, կարծես թե մենք պտուղ, բանջարեղեն չենք ունենալու: Ինձ անընդհատ հարցնում էին՝ծիրան կլինի, թե՞ոչ: Ինչպես տեսանք, ծիրան ունեցանք, ճիշտ է, գինը նախորդ տարվա համեմատ մի փոքր բարձր է, բայց դե շուկան է գինը որոշում»:
Նախարարը խոստանում է՝ այս տարի կրկնապատկելու ենք արտահանման ծավալները, որի ռեալ շանսերը մենք ունենք:
Սոնա Դավթյան

