ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԸ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ. ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԿԻՆ ՀՈՎԻՎ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԸ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ. ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԿԻՆ ՀՈՎԻՎ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ, Երևանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լևոն Պարտագճյանն ընդդեմ «Իրավունք» թերթի դատական առաջին նիստը: Նիստի ավարտից հետո «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց Լևոն Պարտագճյանին մասնավորապես, նրանից հետաքրքրվեցինք, եթե Հայր կոմիտաս Վարդապետ Հովհանյանը մեղավոր լիներ նրա դեմ մահափորձ կատարելու համար, արդյոք վարդապետը պատասխանատվության չէր ենթարկվի և չէր պատժվի:
Հիշեցնենք, որ Վերապատվելի Լևոն Պարտագճյանը լուրեր էր տարածել, որ ոմն երիտասարդ դանակի սպառնալիքով ներխուժել էր իր գրասենյակ և դանակահարության փորձ կատարել, որի պատճառը եղել է Կոմիտաս Վարդապետի` իր դեմ ուղղված հայտարարությունը:
Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվը դա համարեց սուտ և սխալ համարեց այդ տեղեկատվությունը. «Ես այդպիսի բան չեմ արել»:
Ինչ վերաբերում է Կոմիտաս վարդապետի հայտարարությանը (Եվ չգիտեմ ինչու՝ Լևոն Պարտագճյանը հայտարարեց, թե Հայր Կոմիտասի ելույթից հետո հարձակվել են իր վրա: Սկսեցին պատմել Գյուլնազ տատի հեքիաթը, թե երկու անգամ հարձակվել են Լեւոն Բարտակչյանի գրասենյակի վրա, դանակով փորձել են հարվածել, բայց ինքը այնտեղ չի եղել), Պարտագճյանն ասաց, որ հարցադրումն պետք է վարդապետին ուղղել:
Մեր մյուս հարցադրումը վերաբերում է ավետարանական եկեղեցու քայքայիչ գործունեություն ծավալելուն, որը ևս ավետարանական եկեղեցու հովիբը համարեց սուտ ու սխալ: Երբ նրան հիշեցրինք՝ ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, Արմեն Միքայելյանի մամլո ասուլիսները, երբ նա բարձրաձայնում էր եկեղեցում ներսում տիրող իրավիճակի և ամառային ճամբարներում անչափահասներին սեռադաստիարակության դասընթացներ մատուցելը, Պարտագճյանն ասաց, որ չի ճանաչում Արմեն Միքայելյանին, իսկ երբ հարցադրումը պնդեցինք՝ հիշեցնելով մամլո ասուլիսները, նա տեղի տվեց և ասաց. «Լսեմ եմ իր մասին,բայց չեմ ճանաչում»:
Ավետարանական եկեղեցու նախկին հովիվ վերապատմելի Արմեն Միքայելյանը մեզ հետ զրույցում թարմացրեց Լեվոն Պարտագճյանի հիշողությունը. «… Ես ցավում եմ, որ չակերտավոր հոգևորականները չեն ճանաչում Արմեն Միքայելյանին: Լևոն Պարտագճյանը ճանաչում է ինձ. մեկ անգամ գնացել եմ իրենց օֆիս, երբ բաժանում էին կոշիկի տուփերը: Բացի այդ՝ես ավետարանական եկեղեցու ձեռնադրյալ հովիվ եմ, և նա ամբողջ կազմին ճանաչել է: Նա լսել է իմ մասին: Ինչի, աշխարհում կա՞ այդպիսի մեկը, ով լսած չլինի ավետարանական եկեղեցու ներսում տիրող այն խնդիրների մասին, որոնք ես բարձրաձայնել եմ»:
Ըստ Միքայելյանի՝ Լևոն Պարտագճյանը սուտ է խոսում, որը հարիր չէ հոգևորականի կերպարին:
Ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, Արմեն Միքայելյանի հայցն ընդդեմ հայասատանյան ավետարանչական ընկերակցության, Պարտագճյանը դա ևս որակեց սուտ և ասաց, որ ինքը ավետարանչական ընկերակցության հետ կապ չունի:
Միքայելյանը հակադարձում է. «Երբ իրենց պետք է կապ են ունենում, երբ պետք չէ՝ կապ չեն ունենում: Հոգևորականները պետք է պարզ լինեն»:
Մանրամասները՝տեսանյութում
Սոնա Դավթյան

