«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐԱԽՈՏՆ» ՈՒՆԻ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐԱԽՈՏՆ» ՈՒՆԻ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայկական մեղրախոտը (ստեվիա) բազմամայ բուսատեսակ է, որն աճում է հարավային եւ կենտրոնական Ամերիկայում: Մինչեւ 1 մետր բարձրությամբ թփաձեւ բույսը ասօր արդեն աճում է Հայաստանում, ոից ստանում են ցածր կալորիականությամբ շաքարի բնական փոխարինիչ: Դեղաբույսն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնք էլ հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի, ֆիզոլոգիայի ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի գիտնականների համատեղ ջանքերով մշակվել եւ ստացվել է ստերվիայի առաջին փոքր խմբաքանակաը, որն փաթեթավորվել է «Հայկական մեղրախոտ» ապրանքանիշով: ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Բաբախանյանի խոսքով` դեղաբույսն ունի բազմակողմանի բուժիչ հատկություն.«Այդ թվում կանխագելում է նաեւ դիբետը, բույսն օգտագործում են ամբողջ աշխարհում: Մեղրախոտի միջոցվ հնարավոր է պատրաստել բազմաթիվ ուտեստներ, այդ թվում նաեւ մուրաբաներ»,-նշեց ՄԻՔԱՅԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ: Հայկական մեղրախոտ արտադրողնեը փաստեցին, որ այժմ քիչ քանակությամբ է այն արտադրվում, եթե պահանջարկը մեծ լինի, ապա իրենք պատրաստ են մեծ ծավալների արտադրության:
Դեղաբույսըօգագործվում է, որպես օրգանիզմի ներքին ռեսուրսների պահպանման , երկարակեցության, օրգանիզմի դիմադրողականության բարձրացման, ստամոքսային տրակտի, ռադիոակտիվ եւ տոքսիկ նյութերից ազատվելու միջոց:
Նշենք, որ մեղրախոտը արադրվում է Արցախում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

