ԴԱ ՇՈՈՒ Է. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ՝ ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԻ՝ «ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԵԴԻԱ-Ի ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱ

Արխիվ 12-16

ԴԱ ՇՈՈՒ Է. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ՝ ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԻ՝ «ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԵԴԻԱ-Ի ԴԵՄ

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ   Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ, Երևանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լևոն Պարտագճյանը` ընդդեմ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի դատական առաջին նիստը: «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում  էին «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանն ու Ժիրայր Սաֆարյանը, իսկ Լ. Պարտագճյանի շահերը՝ փաստաբան Դիանա Գրիգորյանը:

Դատական  նիստին մասնակցում  էր նաև Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանը: Հայցվոր կողմը, ի դեմս Պարտագճյանի, պնդում է, որ iravunk.com կայքում 2014 թ. մայիսի 28-ի հոդվածում օգտագործված «նողկալի» բառը պարունակում է վիրավորանք և զրպարտանք, մասնավորապես,  հայցվոր կողմը պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Պարտագճյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ  «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը և «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ Պարտագճյանի` բռնագանձել 1.000.000  դրամ:

Դատական այս նիստում հայցվոր կողմի  հայտարարություններից ուշագրավ է  հետևյալը՝ Պարտագճյանը հայտարարում է, որ  որևէ հայտարարություն չի արվել Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին: Սակայն նրան  խորհուրդ ենք տալիս  ընթերցել այդ  օրերին  լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումները:

Երկրորդ՝  Դիանա Գրիգորյանը  նաև հայտարարեց, որ Լեւոն Պարտագճյանը հասարակական-քաղաքական գործիչ  չէ եւ ըստ էության չի կարելի նրա մասին սուր  արտահայտվել. «…Չենք կարող վկայակոչել լրագրողի ազատության այն ինստիտուտը, որը վերաբերում է ժողովրդավարական հասարակության  կայացման գործում քաղաքական կամ հասարակական գործիչների արվելիք հայտարարություններին, որը փոքր-ինչ ավելի լայն հնարավորություն է տալիս լրագրողներին`  կարծիք արտահայտելիս  լինել ավելի սուր, այնինչ սույն պարագայում Պարտագճյանը չի հանդիսանում հասարակական-քաղաքական գործիչ…»:

Հետաքրքիր է, եթե Պարտագճյանը հասարակական գործիչ չէ,  իր գործունեությունը հասարակական բնույթ չունի, ապա ո՞վ է Լեւոն Պարտագճյանը և ի՞նչ բնորոշում պետք է ստանա նրա գործունեությունը:  Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հակադարձում է. «Ժամանակին Պարտագճյանը եղել է  Երեւանի «Ավետարանական եկեղեցու»   ՀԿ-ի ղեկավար: Հիմա, եթե ասվում է, որ  Լեւոն Պարտագճյանը հասարակական գործիչ չէ, ուրեմն նա ՀԿ-ի ղեկավար չէ՞, կրոնական կառույցի, հեռուստաընկերության, մի քանի ՀԿ-ների ղեկավար չէ՞: Եթե ղեկավար է, ապա ո՞վ ասաց, որ չի կարող լինել հասարակական գործիչ: Հասարակական գործիչ ասվածը մեզ մոտ սահմանված  չէ, և առաջնորդվում ենք հասարակական ընկալմամբ: Հասարակական գործիչը նա է, ով գտնվում է հասարակակության  ուշադրության կենտրոնում`  որպես կրոնական  ու բարեգործական կառույցների, ՀԿ-ների ղեկավար»:

Ինչ վերաբերում է  Լեւոն Պարտագճյանի՝ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի դեմ դատական գործ հարուցելուն, Ամարյանը դա  շոու որակեց. «Նա ուզում է ցույց տալ, որ իրեն ճնշում են, ինքն էլ քայլեր է անում: Դա նրա ոճն է»:

Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը սույն  դատական նիստում հայցվոր կողմին խնդրեց հստակեցնել, թե «ո՞ր դրվագով է ոտնահարվել արժանապատվությունը, ո՞ր դրվագով` պատիվը»: Հայցվոր կողմի փաստաբանի պատասխանը՝ բառացի. «Վիրավորվել է ոչ միայն Լեւոն Պարտագճյանի պատիվը. քանի որ նա Երեւանի ավետարանական եկեղեցու հովիվ է, դրանով ոտնձգվում է  նաև  եկեղեցու և եկեղեցական ամբողջ համույթի բարոյական կերպարի վրա: Եկեղեցու հովիվը կատարել է  նողկալի հայտարարություն Կոմիտաս վարդապետի վերաբերյալ (նկատի ունի, որ նողկալի բառով է վիրավորվել Պարտագճյանի և նրա  ղեկավարած եկեղեցու պատիվը»- խմբ.):

Քանի որ հայցվոր կողմի մատնանշած հոդվածն անանուն չէր, դատական նիստում դատավոր Ռուբեն Ափինյանը պահանջեց որպես երրորդ կողմ`  նեգրավել  հոդվածի հեղինակ, լրագրող Հրանտ Սարաֆյանին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց  սեպտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին:

Հ.Գ. Եթե Պարտագճյանը վիրավորվել է «նողկալի» բառից, ապա  հարց է  առաջանում՝ արդյո՞ք վիրավորական չէ, երբ  հայ ավետարանական եկեղեցին վերամկրտում է իր հետևորդներին՝դրանով կարծես թե անհիմն համարելով Հայ առաքելական եկեղեցու մկրտությունը: Կարծում ենք՝ աստվածաբանության դոկտոր, կրոնագետ Լեւոն Պարտագճյանն ու իր փաստաբանը, ով, ի դեպ, մկրտությունը համարում է անհիմն ու անիմաստ, նախ և առաջ սրա մասին պետք է մտածեն:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում