ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ, ԱՆԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ,

ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ


Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ավետարանչական եկեղեցու հայցը` ընդդեմ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի: Հայցի հիմքում ընկած է վիրավորանք եւ զպարտանք, որը իբրեւ հասցրել է թերթը այն հոդվածով, որտեղ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Դատական նիստից հետո, երբ www.iraunk.com-ը հետաքրքրվեց, թե ինչը հատկապես դրդեց Երեւանի Ավետարանչական ընկերակցության նախագահ Լեւոն Պարտագճյանի շահերը պաշտպանել փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դիանա Գրիգորյանը, նա պաասխանեց, որ ցանկանում է պաշտպանել այն անձանց շահերը, ովքեր ավելի խոցելի են մեր երկրում. «Այսօր Հայաստանում ավելի խոցելի են հոգեւոր համայնքները ղեկավարողներն ու համայնքի ներկայացուցիչները եւ պարբերաբար միտում է նկատվում` հոգեւոր համայնքների ոտնահարման առումով»: Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ զբաղվում է կրոնական հարցերով, եւ այս գործն իրեն հոգեհարազատ է:

Իսկ հարցին, թե ի՞նչն է հատկապես խոցելի,  փաստաբանը, պարզապես ասաց` քանի որ զբաղվում է կրոնական հարցերով, ուստի եւ նպատակահարմար է գտել այս գործով զբաղվել:

Ո՞ր եկեղեցու հետեւորդ է արդյոք հայաստանյան փաստաբանների պալատի փաստաբանը հարցին, Դ. Գրիգորյանը պատասխանեց քմծիծաղով, հետաքրքրվելով, թե արդյո՞ք մենք  իրենից հարցազրույց եք վերցնում` որպես քաղաքացի Դիանա Գրիգորյանի, թե՞ որպես Լեւոն Պարտագճյանի փաստաբանի, իսկ մենք  նշեցինք` երկուսը համատեղ. «Բարի, բարի. ես որեւիցե եկեղեցու հետեւորդ չեմ` ոչ Առաքելական եւ ոչ էլ որեւէ այլ եկեղեցու»:

Մկրտվա՞ծ է արդյոք քաղաքացի Դիանա Գրիգորյանը, ով այս պահին պաշտպանում է Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Լ. Պարտագճյանի շահերը, ով գտնում է, որ մեր երկրում շատ են ոտնահարում աղանդավորություն տարածող կրոնական կառույցների շահերը եւ որտեղ ի դեպ կատարում են վերամկրտություն, մեր զրուցակիցը ոգեւորված նշեց. «Կներեք, բայց դա բացարձակ ձեր իրավունքն ու գործը չէ, ես եմ որոշում… դա ձեր խնդիրը չէ` ես մկրտվա՞ծ եմ, թե ոչ: Բացի այդ, մկրտությունը բացարձակ նշանակություն չունի անձի կրոնական հայացքների հետ, որովհետեւ Հայաստանի Հանրապետութունում, համենայնդեպս, որքանով որ ես եմ հասկանում, մկրտությունը` ինքը, կրում է ընդամենը ձեւական բնույթ: Անձինք այո, կարող են գնալ մկրտվել եկեղեցում, բայց դրա ոչ իմաստը հասկանալ եւ ոչ էլ խորհուրդը: Դրա համար մկրտված լինելու խորհրդով պայմանավորել կրոնական հայացքները, ինձ համար ավելի քան  անհիմն են, անհեթեթ ու անիմաստ»,- պատասխանեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ այլեւս որպես Դիանա Գրիգորյան անձ հարցերին չի պատրաստվում պատասխանել, իսկ որպես փաստաբան եւ գործի հետ առնչվող` պատրաստ է պատասխանել:

Իսկ թե որ երկրի քաղաքացի է վերջինիս պաշտպանյալը, այս պարագայում արդեն փաստաբան Դիանա Գրիգորյանը հավանաբար չտիրապետելով ինֆորմացիային` պարզապես նշեց, որ հարցը բացարձակ կապ չունի գործի հետ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում