ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԿԵՐՊԱՐՈՎ «ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ» ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԿԵՐՊԱՐՈՎ
«ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ» ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի տվյալների համաձայն՝ գործարար նպատակներով Հայաստան այցելող զբոսաշրջիկների 58%-ը գալիս են ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից: «Իրավունքը» ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից պարզեց՝ կոնկրետ Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկները գործարար կապեր հաստատում են միայն առևտրի ոլորտո՞ւմ: «Ոչ, գալիս են էստեղ նաև նոր գործընկերներ գտնելու»,- պատասխանեց Ապրեսյանը, ապա հավելեց, որ վերջի տարիներին իրանցիների հոսքը Հայաստան մեծացել է:
Ո՞րն է երաշխիքը, որ Իրանի քաղաքացիության անվան տակ զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան մուտք չեն գործում ադբեջանցիներ՝ լրտեսության նպատակով: «Մեզ մոտ անվտանգությունը բավական բարձր մակարդակի վրա է: Անվտանգության մեր մարմինները բավական բարձր մակարդակով կատարում են իրենց գործը»,- պատասխանեց Ապրեսյանը:
Մանրամասները՝տեսանյութում
Սոնա Դավթյան

