ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԵԼ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՃԸ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԵԼ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՃԸ
Այսօր կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց վերաբաշխում կատարել 2014 թ. պետբյուջեում եւ փոփոխություններ անել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ինչը թույլ կտա մինչեւ 2014 թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Հ-37, Մ-4 Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ. «Այստեղ ի հայտ են եկել նաեւ լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն եւ կա նախագծողի եզրակացութունը: Ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակելու համար ավելացվում է 55 մլն դրամ` վերաբաշխելով համապատասխան միջոցները տրանսպորտի եւ կապի նախարարությանը հատկացված միջոցներից»:
Մինչեւ հոկտեմբերի վերջ ճանապարհի շինարարությունը հետաձգելը խիստ բարկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով անդրադառնալով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հորդորեց. «Ընդհանրապես, դուք պետք է մի քիչ ձեր աշխատանքի ոճը փոխեք: Չի՛ կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեն: Նախագիծ կա, կան նախագծողներ, որոնք գնահատում են եւ այդ գնահատականը պիտի ֆինանսավորեք: Հիմա այս մի կառուցապատողին փոխում ենք մեկ այլով, այս մյուսը, որը պետք է շարունակի կառուցապատումը այդ գումարով կարողանալո՞ւ է ավարտել»: Ա. Առաքելյանը փորձեց հակադարձել Հ. Աբրահամյանին. «Պարոն վարչապետ նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծարվել է բացառապես ժամկետների ուշացման պատճառով...»: ՀՀ վարչապետը շարունակեց. «Եթե ֆինանսական խնդիր չկա, բա ինչի՞ եք ավելացնում գումար»: ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարն էլ սկսեց արդարանալ. «Պայթեցումների արդյուքնում ճանապարհի կառուցման ընթացքում ի հայտ է եկել նախագծային թերություններ, որոնք պայմանավորված են գրունտի տարբեր կատիգորիաներով...»: Ավարտելով քննարկումը Հ. Աբրահամյանը հարցրեց. «Հիմա ո՞ւմ ենք համոզելու, որ լրացուցիչ նոր խնդիրներ են առաջացել, կարող են չէ՞ մարդիկ չհավատալ: Նախագծողը պատասխանատվություն չի՞ կրում դրա համար»: Պատասխաններից խուսափել` Ա. Առաքելյանն առաջարկեց քննարկել խնդիրը, սակայն ՀՀ վարչապետը ասաց. «Ձեր գործերը նորմալ արեք, դա է պետք քննարկել, ուրիշ հարց քննարկել պետք չէ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

