«ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԸ` ԻՆԳԱ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԸ` ԻՆԳԱ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ
ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ
Այսօր ժամը 14:00-ին Քանաքեռ-Զեյթուն առաջին իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` Ավետարանչական երեւանյան գրասենյակի ղեկավար Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի: Նշենք, որ այս անձնավորությունը զայրացել է թերթում տպագրված այն հոդվածից, որտեղ «Իրավունք»-ը հանդես էր եկել ի պաշտպանություն Հայաստանի Հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ անհայտ անձինք կոտրել էին Հայր սուրբի մեքենայի դիմապակին եւ թղթի վրա գրություն գրել, որտեղ ասվում էր. «Որտեղ քոնը կասես, այնտեղ էլ Բարդակչյանինը»: Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվն իր կասկածանքներն էր հայտնել առ այն, որ այս հանցանքի մեջ անմասն չէ պարոն Բարդակչյանը: Դե իսկ, երբ «Իրավունք» թերթը պաշտպանեց Կոմիտաս վարդապետի տեսակետը, դա խիստ զայրացրեց Ավետարանչական եկեղեցու գլխավոր հովվին: Սակայն, իրականում թե՛ այս անձնավորությունը եւ թե՛ այլ աղանդավորական կառույցներ այս կերպ փորձում են վնաս հասցնել թերթին, որը տարիներ շարունակ հանդես է գալիս եւ ներկայացնում է աղանդների քայքայիչ գործողություններն ու նպատակները մեր երկրում:
Ի դեպ այսօր, արդեն ժամը 16:00-ին Կենտրոն- Նորք Մարաշ առաջին իրավասության դատարանում կրկին պատասխանողի կարգավիճակում հանդես կգա «Իրավունք» թերթը, բայց այս անգամ հայցվոր կողմը կներկայացնեն մեր երկրում համասեռամոլների լոբինգով զբաղվող մի շարք ՀԿ-ներ, որոնց դուրը չի գալիս, երբ «Իրավունք»-ը դեմ է արտահայտվում այլասերվածներին: Հայցի հիմքում ընկած է այն, որ թերթը այս անգամ հանդես է եկել ի պաշտպանություն երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների, տարբեր տասեկի «կոնչիտաներ» ֆեյսբուքյան էջում հարձակում էին կատարել երգչուհիների վրա` քննադատելով նրանց կարծիքը կապված անհայտ սեռի ծագման Կոնչիտա Վյուրստի մասին: Պաշտպանելով երգչուհիների տեսակետն ու կարծիքը` այսօր թերթը գտնվում է դատական վիճաբանության մեջ տարատեսակ կոնչիտաների վկաների հետ:
Դատական նիստի մանրամասները կներկայացնենք այսօր նիստերից հետո:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

