Ինչպես արդեն հայտնի է, օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել էին Իրաքում եզդի ժողովրդի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հրահանգել, որպեսզի մեծացվի եզդիներին տրամադրվող աջակցության գումարը: ՀՀ նախագահը հրահանգել էր նաեւ, որպեսզի միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչները ակտիվորեն աշխատեն եզդիների խնդրի վերաբերյալ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների եզդիներին տրամադրվելիք նյութական աջակցությունը կկրկնապատկվի մինչեւ 100 000 դոլարի: Ամենայն հավանականության` կառավարությունն այսօր որոշում կկայացնի եզդիներին օգնություն տրամադրելու հարցում եւ ՄԱԿ-ի միջոցով օգնությունը կհասցվի Իրաքի եզդիներին: