ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՅՍՕՐ ԳՈՒՄԱՐՎԵՑ ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՆԻՍՏԸ
Արխիվ 12-16ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՅՍՕՐ ԳՈՒՄԱՐՎԵՑ ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՆԻՍՏԸ
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ սկսվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստին ներկա են ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ եւ ՀՀԿ գործադիր մարմնի ոչ արձակուրդում գտնվող մնացած անդամները: Սակայն, թե ինչ բովանդակություն կունենա նիստը ու ինչպիսի հարցեր կքննարկվեն նիստի ժամանակ, այսօր դժվար թե պարզ լինի, քանի որ արձակուրդում է գտնվում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ ինչպես տեղեկացրեցին ներկա լրագրողներին, նիստից հետո ճեպազրույց չի լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

