«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ ՄԵԶ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ ՄԵԶ»
Դեռվես շարունակվում է Մաքսային Միություն -Եվրոպա հարցը մնալ հանրության քննարկման օրակարգում: Սակայն, ժամանակն ու դեպքերի զարգացումը որքան խորանում այնքան ապացուցվում է, որ Եվրոպան հայերին ոչինչ չի տվել եւ չի էլ տալու: Այդ կարծքին է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ. «Եվրոպան ծիծաղելի է մեզ համար, ի՞նչ Եվրոպա, Եվրոպան որտեղ, մենք որտեղ: Ի՞նչ ենք Եվրոպային տալու, եւ Եվրոպան մեզ ինչ միջոցով է բան տալու: Մենք արդեն հասկացանք, որ Եվրոպան ոչ մի բան չի տալիս մեզ: Ես եվրոպական արժեքները շատ եմ սիրում ու հարգում, բայց եվրոպական արժեքները փոխվել են, դա այն Եվրոպան չէ: Եվրոպան մատը մատին տվե՞ց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մի բան արե՞ց, ոչ մի բան, որովհետեւ Եվրոպան եւ բոլոր երկրները մի ստանդարտով են աշխատում, պետք է` կասեն, պետք չէ` չեն ասի: Մեզ համար Եվրոպայի կազմ մտնելը ծիծաղելի է: Հիմա լավ կլիներ, որ չմտնեինք Ռուսաստանի կազմի մեջ, ես գտնում եմ, որ մեր նախագահի կողմից ճիշտ ասվեց, որ մենք առանց պայմանների կմտնենք Մաքսային միություն: Բայց եթե Ղազախստանը պայման է դնում` Ղարաբաղը այսպես կամ այնպես, ուրեմն` չենք մտնի, ինչպես ապրել ենք, այդպես էլ կշարունակենք ապրել: Պատրաստ ենք էլի շարունակել մեր հարաբերությունները ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Պարսկաստանի հետ, բայց նախեւառաջ ստիպողական պիտի չլինի եւ չպիտի լինի ի վնաս մեզ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

