ԵԹԵ ՊԱՐԶՎԻ`ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է ԵՂԵԼ…ՓԱՍՏԱԲԱՆ

Արխիվ 12-16

ԵԹԵ ՊԱՐԶՎԻ` ՆԱԽԿԻՆ  ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է ԵՂԵԼ…ՓԱՍՏԱԲԱՆ


Մեր ընթերցողները կհիշեն ազատամարտիկ Վարդան  Դարբազյանի ընտանիքի պատմությունը (http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18734:2014-08-08-18-00-03&catid=41:lurer&Itemid=57): Ազատամարտիկի ընտանիքը կանգնած է բնակարանը կորցնելու վտանգի առաջ:

Այսօր «Իրավունքը» ազատամարտիկի կնոջ Վարդուհի Գևորգյանից   տեղեկացավ, որ երեկ նա դիմել է  վերաքննիչ դատարան՝ պահանջելու  չեղյալ համարել Շենգավիթ առաջին ատյանի կայացրած որոշումը, ըստ որի՝ Դարբազյանները պետք  է ազատեն Մադոյան  փողոցի 24 տունը, քանի որ դատարանը բավարարել է սեփականատեր Մելինե Սարգսյանի՝Դարբազյաններին այդ հասցեում գտնվող տնից վտարելու պահանջը:

Վարդուհի Գևորգյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը մեզ հետ զրույցում ասաց,որ բացի վերաքննիչ դատարան դիմելուց,  իրենք դիմելու են վարչական դատարան և դատախազություն.  «Վտարման հայց ներկայացրած Մելինե Սարգսյանը ժառանգել է  60 քմ  տարածք, սակայն Մելինե Սարգսյանի հոր՝ Անդրանիկ Սարգսյանի նվիրատվությունը  դստերը  60 քմ-ից մոտ չորս անգամ ավելի է: Պետք է պարզել՝ կադաստրը 2004-ին ինչ քայլեր  է արել, որոնց  հետևանքով նման իրավիճակ է  ստեղծվել, այսինքն՝ կադաստրն անօրինական ձևով ավելացրել է Մելինե Սարգսյանին պատկանող  գույքը»:

Փաստաբանը նաև անօրինական համարեց   դատական երեք ատյաններով անցած այն որոշումը, որով բավարարվել է  Մելինե  Սարգսյանի՝ Դարբազյաններին բնակարանից վտարելու պահանջը: Պատահական չէ, որ   գործում է  ձեռքբերման վաղեմության ինստիտուտը:

Հիշեցնենք, որ  2004-ին կադաստրի պետական  կոմիտեն ղեկավարել է Մանուկ Վարդանյանը, ով հետագայում՝2010-2012-ը թթ-ը ՕԵԿ-ի  քվոտայով  եղել է տրանսպորտի և կապի նախարար:

Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ կադաստրի պետական կոմիտեն  կեղծիքներ է  կատարել, քանի որ քաղաքապետարանի կողմից այդ 60 քմ-ից ավելի նվիրատվություն ստացած տարածքները չեն սեփականաշնորհվել. «Պետք է պարզել՝ ինչի հիման վրա է կադաստրում Մելինե Սարգսյանին պատկանող տարածքներն ավելացել»:

Վարդան Զուռնաչյանից  նաև հետաքրքրվեցինք՝ դատական այս գործի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկվի նաև կադաստրի պետական կոմիտեի  նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը: «Եթե նրա  մատը խառը եղավ և պարզվեց՝ինքն է անօրինականություն  թույլ տվել,  իր պատասխանատվության  հարցը առաջ կքաշվի: Իսկ եթե ոչ, ապա պատասխանատվության կենթարկվեն կադաստրի պետական կոմիտեի այն ժամանակվա աշխատակիցները, իսկ  նրա մասով (նկատի ունի Մանուկ Վարդանյանին-խմբ.) կմնա միայն բարոյական պատասխանատվությունը»,- եզրափակեց փաստաբանը:

«Իրավունքը» խնդրի առնչությամբ մեկնաբանություհն ստացավ նաև Մելինե Սարգսյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանից: Վերջինս հակադարձեց  իր գործընկեր փաստաբան Վարդան Զուռնաչյանի այն հայտարարությանը, թե դատական երեք ատյաններով անցած այն որոշումը, որով բավարարվել է  Մելինե  Սարգսյանի՝ Դարբազյաններին բնակարանից վտարելու պահանջը, անօրինական է. «Դա օրինական  որոշում է, քանի որ երեք ատյաններով անցած դատական ակտը չի կարող ապօրինի լինել»:

Ինչ վերաբերում է Մելինե Սարգսյանի  ժառանգություն ու նվիրատվություն ստացած գույքի չափի անհամապատասխանությանն ու Վարդան Զուռնաչյանի՝«կադաստրն անօրինական ձևով ավելացրել է Մելինե Սարգսյանին պատկանող  գույքը» հայտարարությանը,  Հ. Մարտիրոսյանն այսպես  հակադարձեց. «Եթե փաստաբանը տեսնում էր, որ կար իրավունքի խախտում, թող իրավունքի պաշտպանություն իրականացներ: Դե թող գնա վերհանի: Կադաստրի կողմից ոչ մի անօրինական գրանցում չի եղել: Այն հատվածը, որտեղ ապրում են Դարբազյանները, կտակով Մելինեն  ստացել է իր հորից»:

Մեր զրուցակցին  չի մտահոգում այն, որ Վարդուհի Գևորգյանի փաստաբանը դիմելու է  դատախազություն և վարչական դատարան՝ բողոքարկելու Մելինե Սարգսյանի վտարման պահանջի դատական ակտը.«Մելինե Սարգսյանը ոչ  մի խնդրի առաջ չի կանգնի, քանի որ փաստաթղթերը հարյուր տոկոսանոց մաքուր են՝կտակ, նվիրատվություն, սեփականության իրավունք: Բացի այդ՝  Վարդուհի Գևորգյանի փաստաբանը չի կարող վարչական դատարան հայց ներկայացնել, քանի որ նա իրավատեր չէ և նրա ոչ մի իրավունքը խախտված չէ: Վարդան Զուռնաչյանը շատ լավ հասկացել է, որ անելիք չունի: Ինքը փորձում է աղմուկ… ինչ է ուզում է  անի»:

Ի դեպ, Հասմիկ Մարտիրոսյանը խոսելով Դարբազյանների  ընտանիքի մասին, ասաց, որ Վարդուհի Գևորգյանի որդին՝ Գևորգ Դարբազյանը, շատ վատ պահվածք ունի, շատ  լկտի է. «Ես իրենց երբեք չեմ ասել՝ աջ կամ ձախ: Նա թքել է ինձ վրա, հայհոյել է ինձ, ես երկու երեխա ունեմ: Էնքան անպատկառ է, որ ասել է՝ կկտրեմ քո աղջիկների վիզը: էսպիսի մարդիկ են, հասկանում եք, հետևաբար պետք չէ ամեն ինչ ընդունել հալած յուղի տեղ»:

 

Սոնա Դավթյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում