ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԳՐԵԹԵ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐ ԵՆ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԳՐԵԹԵ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐ ԵՆ


Այսօր կրկին տոն է Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 75-ամյա թատրոնը նշում է իր 78-ամյա գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծննդյան տարեդարձը: Ինչ խոսք, տարեդարձը թեպետ հոբելյանական չէ, բայց եւս մեկ անգամ մի լավ առիթ է ուրախանալու, արժեվորելու ու բարեմաղթանքներով զարդարելու դեռեւս այդքան երիտասարդ արվեստագետի ծննդյան օրը, ով 49 տարի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է: Իսկ թե ո՞րն է այդքան երկար տարիներ ղեկավարելու գաղտնիքը, մի առիթով Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ասել է. «49 տարի նույնիսկ կոնցլագերում ոչ մի գերի չի դիմացել: Ես ուզում եմ բացել այն գաղտնիքը, թե ինչու է Ալեքսանդր Գրիգորյանն այսքան երկար տարիներ ղեկավարում թատրոնը: Իհարկե, դրա համար կան հարյուրից ավելի պատճառներ, բայց ես առաջինն եմ ուզում ասել, որի մեջ մտնում է ամեն ինչ: Ալեքսանդր Գրիգորյանին հաջողվում է այս թատրոնում պահել ստուդիական ոգին, այսինքն`  երիտասարդական ոգին, նոր ավյունը, նոր խոսքը, նոր ասելիքը եւ դրա համար այս թատրոնը կենդանի թատրոն է»:

Նշենք, որ Ալ. Գրիգորյանը ծնվել է 1936 թվականին Բաքվում: Ավարտել է Լենինգրադի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում է մինչ օրս:  Նրա բեմադրած ներկայացումներից շատերը արժանացել են բարձր մրցանակների ու պարգեւների: Ռուսական թատրոնի սիրելի Ալեքսանդր Սամսոնիչը 1978թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, 1999թ.` ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Իսկ 2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.` Սմոկտունովսկու  միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է նաեւ ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.` ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսուրա եւ  ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի:

Միանալով բազմաթիվ բարեմաղթանքներին` «Իրավունքը» եւս Ալեքսանդր Սամսոնիչին ցանկանում է քաջառողջություն, բեղուն ստեղծագործական հաջողություններ ու իր երկրորդ տունը դարձած գրեթե հասակակից թատրոնին նորանոր վերելքներ…

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում