ՀԱՅԷԼԵԿՏՐՈՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԿԱՆՉԵԼ Է ԴՈՒՐՍ` ՍԿՍԵԼ ՎԻՃԱԲԱՆԵԼ, ԱՊԱ ԿՐԱԿԵԼ
Արխիվ 12-16ՀԱՅԷԼԵԿՏՐՈՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԿԱՆՉԵԼ Է ԴՈՒՐՍ` ՍԿՍԵԼ ՎԻՃԱԲԱՆԵԼ, ԱՊԱ ԿՐԱԿԵԼ
Օրերս Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում վիճաբաանություն է ծագել Հայէլեկտրոցանցի «Մուսալեռ» մասնաճյուղի պատասխանատուի եւ գյուղացիներից մեկի միջեւ, որն ավարտվել է փոխադարձ հայհոյանքներով, վիրավորանքներով, կրակոցներով ու վնասվածքով: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Հայկաշենի գյուղապետ Վարշամ Հովհաննիսյանը:
- Թե ինչն է եղել վեճի բուն պատճառը հայտնի չէ, գիտեմ միայն, որ ըստ տւժողի կնոջ` ամուսինը տանը նստած է եղել, երբ հեռախոսին զանգահարել է էլեկտրոցանցի պատասխանատուն եւ ամուսնուն կանչել դուրս:
Նշենք, որ ըստ տարածված լուրերի, վեճը տեղի է ունեցել գյուղի բնակիչներից մեկի հողամասում տեղադրված զրուցարանում գյուղի լուսավորության թեմայի շուրջ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

