ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԾ ԿԻՆԸ ԷԼԻ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԾ ԿԻՆԸ ԷԼԻ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ
Արարատի մարզի Նորաշեն գյուղում օգոստոսի 18-ին ինքնասպանություն գործած կինը երկու անչափահաս երեխա ուներ, ավագն այս տարի դպրոց էր գնալու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արտուշ Սարգսյանը:
- Երեսուն տարեկան կին էր, ժառանգական հոգեկան հիվանդությամբ էր տառապում, մի անգամ էլ էր թույւն խմելու միջոցով ինքնասպանության փորձ կատարել, բայց կարողացել էին կանխել: Այս անգամ էլ նկուղում կախվելու միջոցով է ինքնասպան եղել, ամուսինը այդ պահին բակում ընկերների հետ նստած է եղել:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

