ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ «ՕՁՈՒՆԻ ԳԱՆՁԵՐԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ «ՕՁՈՒՆԻ ԳԱՆՁԵՐԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

 

2014 թվականի օգոստոսի 24-ին «Միջհամայնքային տարեկան հանդիպման » շրջանակներում  տեղի կունենա ավանդական դարձած «Օձունի գանձերը» 3-րդ ամենամյա  փառատոնը: Փառատոնն իրականացվում է «Կանդար» կոպերատիվի նախաձեռնությամբ եւ G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում) ֆրանսիական կազմակերպության, Ֆրանսիայի Ռոն-Ալպռեգիոնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ և համագործակցությամբ՝ Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն և Ծաթեր համայնքների գյուղապետերի, Լոռու մարզպետարանի, “Les Amis du G2iA” միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի և «Սփյուռքահայ ուսանողական խորհրդի» հետ գործընկերության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում։ Ամենամյա փառատոնի նպատակն է վերարժեւորել Օձունի եւ հարեւան 7 գյուղերի տեղական արտադրության մթերքները եւ պատմամշակութային ժառանգությունը: Այս տարի փառատոնի կազմակերպիչները Օձունում կհյուրընկալեն նաեւ 5 հյուր գյուղերի` Չինարի , Բերքաբեր ,Այրում, Լճկաձոր, Փանիկ: Փառատոնի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենա ոչ միայն ծանոթանալ Օձունի եւ հարակից համայնքների բերք ու բարիքին եւ օգտվել դրանիցի, այլեւ` ձիով կշրջեն Օձունով`ծանոթանալու տեղի պատմամշակութային վայրերին եւ զմայլվել Լոռվա չքնաղ բնությամբ:

Այս տարի փառատոնում ներկայացված կլինեն 15 տարբեր տաղավարներ, կազմակերպիչները նախատեսել են 5 հազար հյուրերի ընդունելություն, չնայած նախորդ տարի նրանց թիվը եղել է 3 հազար:

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը կարեւորելով  փառատոնի անցկացման գաղափարը փաստեց, որ արդեն 3 տարի փառատոնը հնարավորություն է տալիս  իրենց համայնքի բնակչությանը` ստացած բերքը ցուցադրել եւ վաճառել:«Նման ծրագրերը շատ կարեւոր են, մանավանդ գյուղերի հետ կապված, քանի որ դրանց արդյունքում ստեղծվում են աշխատատեղեր: Ծրագիրը լինելու է ամենամյա եւ ամեն տարի մեր համայնքները կներկայանանա իրենց ստեղծած բարիքներով»,-ընդգծեց ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆԸ:

G2iA-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար  Զոհրաբ Մինասյանի խոսքով` փառատոնը ընդգրկվել է Հայաստանում պարբերաբար կազմակերպվող եւ անցկացվող փառատոնների ցանկի մեջ:«Փառատոնի արդյունքում ստղծվել է «Կանդար» կոպերատիվը, որը եւ այս տարի դարձել է փառատոնի գլխավոր աջակիցը, բացի այդ,  շնորհիվ կոպերատիվի այսօր 34 հոգի արդեն աշխատում է»,-նշեց ԶՈՀՐԱԲ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում