Սամվել Ավետիսյան. «ԲՌՆԵՔ ՁԵՌՔՍ` ՆՈՐԻՑ ՔԱՅԼԵՄ»

Արխիվ 12-16

Սամվել Ավետիսյան. «ԲՌՆԵՔ ՁԵՌՔՍ` ՆՈՐԻՑ ՔԱՅԼԵՄ»

 

Վերջերս ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում պատմությունը քաջածանոթ է բոլոր սոցցանցային օգտատերերին, նշեց իր ծննդյան 21-րդ տարեդարձը: Իհարկե, ընկերների կողմից շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս Սամվելը չզգաց այդ օրը, սակայն երազանքն այդպես էլ մնաց դեռեւս չիրականացող նպատակ…

Նրանք, ովքեր դեռ չեն ճանաչում Սամվելին, տեղեկացնենք, որ նա 2012 թվականին Հայոց բանակում ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում ու արդեն երկու տարի է, ինչ գամված է անվասայլակին: Ի վերջո, երբ երեկվա զինվորի պատմությունը հայտնի դարձավ հանրությանը եւ մարդիկ սկսեցին արձագանքել, Սամվելի մոտ կրկին արթնացավ լիարժեք ապրելու ցանկությունն ու նպատակը: Այսօր նա եւ իր մտերիմները նախաձեռնել են դրամահավաք` «Բռնեք ձեռքս` նորից քայլեմ» խորագրով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում Սամվելը նշեց. «Փոքրիկ դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով Երեւանում անցա բոլոր անհրաժետ հետազոտությունները: Հիմա արդեն պարզ է, որ բուժումս շարունակելու համար պետք է դիմեմ գերմանական կլինիկային: Ցանկությունս մեկն է` հենց այս պահին սկսել դրամահավաք եւ բարի մարդկանց շնորհիվ Գերմանիայում բուժում ստանալ , որպեսզի վաղն էլ ես օգնեմ ինձ օգնողներին»: Ապա ավելացրեց. «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չենշնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց... շնորհակալ եմ նրանց, ովքեր միանում են «Բռնեք ձեռքս` նորից քայլեմ կոչին»:

Միանալով այս կոչին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Սամվել Ավետիսյանի անունով HSBC բանկում բացվել է հաշվեհամար`

006 001 911 001 AMD

006 001 911 101 USD

006 001 911 102 EUR

006 001 911 103 RUB

(Սամվել Ավետիսյան, հեռ.` 098. 50 32 25)

Բռնենք երեկվա զինվորի ձեռքը, որպեսզի վաղը նա քայլի այնպես վստահ ու երջանիկ, ինչպես իր տարիքի մյուս տղաները: Չէ՞ որ մեր փոքրիկ օգնությամբ կարող ենք մի ողջ ճակատագիր փոխել…

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում