ԻՆՉՊԵՍ Է ԹՈՐՎՈՒՄ ՕՂԻՆ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԹԻ ԴՈՇԱԲԸ. «ՍՅՈՒՆՅԱՑ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ Է ԹՈՐՎՈՒՄ ՕՂԻՆ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԹԻ ԴՈՇԱԲԸ. «ՍՅՈՒՆՅԱՑ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
ՄԵԾ ԵՆ
Փառատոնային տուրիզմի շնորհիվ զբոսաշրջիկների ուշադրությունը քաղաքից տեղափոխում ենք դեպի մարզեր, բացի այդ՝ փառատոները խրախուսում են մարզի բնակիչներին չլքել իրենց բնակավայրերը՝այսօրվա մամլո ասուլիսում ասաց Արենի փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Տեղեկացնենք, որ օգոստոսի 23-ին տեղի է ունենալու «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը, որի նպատակն է նպաստել Գորիսում և շրջակա համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան տեսնել՝ ինչպես է թորվում օղին, պատրաստվում թթի դոշաբը, չորաթանը, ականատես կլինեն Սյունիքի ավանդական ճաշատեսակենրի համարվող թոնրի լոբու, կուրկուտի, քրլոգոշի պատրաստմանը:
Նունե Մանուկյանի խոսքով՝ փառատոնը կլուսաբանի ԱՄՆ-ում ճանաչված մի հեռուստաընկերություն:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ասաց, որ հույս ունի՝այս տարվանից սկսած՝այս փառատոնը կլինի ամենամյա:
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն էլ նշեց, որ փառատոնը շատ հետաքրքիր կլինի զբոսաշրջիկների համար: «Այս միջոցառումը միտված է ոչ միայն Գորիսեցիներին իրենց առօրյայից մի փոքր կտրել, այլ նաև Գորիսում տուրիզմը զարգացնելուն, ինչի արդյունքում նաև կապահովենք մեր քաղաքացիների բարեկեցությունը»,-ասաց նա:
Սոնա Դավթյան

