«ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Արխիվ 12-16«ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
«Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքը պատրաստակամ է իրավական հարթության վրա միջազգային ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու բոլոր այն եզդիների իրավունքների պաշտպանությունը, ում իրավունքները խախտվել են սույն դրվագով, ընդ որում՝ իրավունքների պաշտպանությունը ներառելու է մինչև խախտված իրավունքի իսպառ վերացում, ընդհուպ՝ բարոյական և նյութական վնասի հատուցում:
Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե ժամանակին աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց մեծ եղեռնին, չէր լինի ոչ հոլոքոստ,ինչպես նաև Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը:
Փաստաբանը հիշեցրեց՝Սարդարապատի հերոսամարտի ժամանակ, երբ վճռվում էր հայոց պետականության և ընդհանրապես հայ ազգի ճակատագիրը, եզդիները կանգնեցինյ հայերի կողքին: Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային նվաստացնող վերաբերմունքը հակասում է խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթներին:
Բանախոսը հայտարարեց, որ եզդիների կողքին կանգնելու նախաձեռնությունն իրեն է, «որևէ մեկի կողմից մեսիջ չի ստացել»:
Հարցին՝ ինչպես են եզդիները սոցիալական այս ծանր պայմաններում օգտվելու փաստաբանական գրասենյակի ծառայությունից, Լ. Բաղդասարյանն ասաց, որ գործելու է զեղչերի ճկուն համակարգ, իսկ նա, ով անվճարունակ կլինի, չի վճարի:
Սոնա Դավթյան

