ՎԱՇԽԱՌՈՒՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴ Է ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԱՇԽԱՌՈՒՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴ  Է ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ.


Հուլիսի 30-ին  «Իրավունքն» անդրադարձել էր Բաբաջանյան  փողոցի 103 շենքի  22 Սողոմոնյանների բնակարանի խնդրին (http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18604:2014-07-30-18-28-22&catid=41:lurer&Itemid=57): Հաշմանդամ երեխայի ընտանիքը  բնակարանը կորցնելու վտանգի առաջ է: Ինչպես մեզ հետ զրույցում հայտարարել էր տան սեփականատեր  Հովհաննես Սողոմոնյանը, իր բնութագրմամբ վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը ցանկանում է վերականգնել իրենց տան առք ու վաճառքի շինծու պայմանագիրը: Այդ նպատակով վաշխառուն դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին, թե ինչու է տան սեփականատեր ճանաչվել Հովհաննես Սողոմոնյանը, ով դատական այս գործում երրորդ կողմ է հանդես գալիս:

«Իրավունքի» թղթակցին այսօր Հ.Սողոմոնյանը տեղեկացրեց, որ  սույն  դատական գործով  նիստը տեղի կունենա սեպտեմբերի տասին ժամը 11:00-ին վարչական դատարանում: «Նորիկ Տեր-Գրիգորյանն  ամեն կերպ  ցանկանում է բարեխիղճ գնորդ ներկայանալ»,-ասաց  տանտերը:

Հովհաննես Սողոմոնյանն էլ իր հերթին  2013-ին քրեական գործ հարուցելու պահանջով է հանդես եկել՝ գործի բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: «Մի քանի օր առաջ էլ  քննիչն էր եկել փորձագետի հետ՝ չափումներ կատարելու և հասկանալու՝ 2008-ին տունը 21.000 դոլար արժեր, թե ոչ: Քննիչն ինձ ասաց, որ սույն գործով մարդկանց է հարցաքննում»,- մանրամասնեց տան սեփականատերը:

Հովհաննես Սողոմոնյանին մտահոգում է  նաև սույն  գործով մեղավոր Ռուբեն Գևորգյանն անհետացել է, նրա նկատմամբ անգամ հետախուզում չի հայտարարվել. «Գնացել եմ ծերանոց՝ ծնողներին տեսել եմ: Մեկ ասում են՝չգիտենք՝ Ռուբենը որտեղ է, հետո էլ ասում են՝ գնացել է Ռուսաստան»:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում