ՍՐՏԻՑՍ ԱՐՅՈՒՆ Է ԿԱԹՈՒՄ.ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՍՐՏԻՑՍ ԱՐՅՈՒՆ Է ԿԱԹՈՒՄ.ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ԳԻՏՆԱԿԱՆ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

 

Արևային էներգետիկայի զարգացման 26 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կմեկնարկի Հայաստանում մեկ տարուց: Սեպտեմբերին կանցկացվի ծրագրի մանրամասն քննարկում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչների հետ։ «Իրավունքի» հետ զրույցում  հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը, սակայն թերահավատորեն է վերաբերվում այս ծրագրին. «Սա մեզ հետ ոչ մի առնչություն չունի:  Համաշխարհային բանկից  40  մլն դոլար փող են ստացել: Այդ ծրագիրը շատ ենք քննադատում»:

Իսկ քննադատության հիմնական պատճառն այն է, որ  ըստ գիտնականի,«Հայաստանի վրա հերթական անգամ պարտք է ավելանում»: Տեղական ներուժը այս ծրագրի շրջանակներում գիտնականի խոսքով չի օգտագործվում. «Արտասահմանից փողը տալիս են և պարտադրում են մեզ, որ իրենց սարքերը գնենք ու տեղադրենք էստեղ»:

Հելիոֆիակիցայի ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ իր ծրագրով  հետաքրքրված են Իրանն ու Ղրիմը, որտեղ փորձելու են այս ծրագրի միջոցով իրենց երկրի հելիոֆիկացիայի խնդիրը լուծել: «Էներգետիկայի նախարարությունը կարծես անձնական  խնդիրներ է լուծում: Սրտիցս արյուն է կաթում, որ ուրիշներն են օգտագործելու մեր ծրագիրը: Բայց ինչ արած: Մեկը հարց չի տալիս՝ ինչ առավելություն ունեն արտասահմանից բերած  արևային տեխնոլոգիաները մեր ծրագրի նկատմամբ»,-  հարցադրում է  հնչեցնում գիտնականը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով  էլ այդ ծրագիրը բազմաթիվ քննարկումներ է անցել, որին մասնակցել է  նաև Վահան Համազասպյանը:  Քննարկումները հանգեցրին նրան, որ  որոշվեց՝26 մլն դոլարը ներդնել արևային ֆոտովոլտայիկ կայանների ստեղծման և արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման համար:

Թամարա Բաբայանը դժվարացավ ասել՝ արդյոք այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ  համեմատաբար ավելի էժան  սակագնով էներգիա. «Դա  կախված է նրանից, թե ներդրողն ինչ տեխնոլոգիա կկիրառի, որ մարզում դա կանի: Մինչև կոնկրետ մարդիկ ներդրումային ծրագրեր չներկայացնեն, կանխատեսում անելը բավական բարդ կլինի»:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում