ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄՈԼՈՐՎԱԾ ԼԻՆԻ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՌԵՎԱՆԳԱԾ ԼԻՆԵՆ. ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐԿԱԾԻ ՄԱ
Արխիվ 12-16ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄՈԼՈՐՎԱԾ ԼԻՆԻ, ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԱՌԵՎԱՆԳԱԾ ԼԻՆԵՆ. ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐԿԱԾԻ ՄԱՍԻՆ
Երեկ քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից։
«Իրավունքի» հետ զրույցում Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարեն Պետրոսյանին հայկական տարածքից չեն առևանգել: «Նա մտել է անտառ՝փայտի: Չեմ կարող ասել, ինչքանով է ճիշտ այդ վարկածը: Հնարավոր է մոլորված լինի, հնարավոր է առևանգած լինեն: Բոլոր դեպքերում Կարեն Պետրոսյանի մահն առեղծվածային է ու այդ մարդը չկա»,- ասաց Սաղոյանը:
Չինարի գյուղապետը նաև լուրջ չի համարում ադրբեջանցիների այն հայտարարությունը, թե Կարեն Պետրոսյանը սահմանն անցել էր թեյ խմելու նպատակով. «Դա ինչ շոու է, ինչ թեյ խմել, էդ երբ են հակառակորդ երկրների գյուղացիները այցելեն իրար ու թեյ խմեն»:
Ըստ գյուղապետի՝ Պետրոսյանի ընտանիքի անդամները նեղված վիճակում են, քանի որ իրենց որդին չկա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

