ԴԻՄԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է
Արխիվ 12-16ԴԻՄԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է
Օգոստոսի 8-ին «Իրավունքը» բարձրաձայնել էր Մադոյան փողոցի 24 տանը բնակվող Դարբազյանների խնդիրը (http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18734:2014-08-08-18-00-03&catid=41:lurer&Itemid=57):
Հիշեցնենք՝ազատամարտիկ Դարբազյանների ընտանիքը հայտնվել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ, քանի որ մոտ 25 տարի առաջ իրենց և հարևան Անդրանիկ Սարգսյանի միջև եղած գործարքն այսօր Ա. Սարգսյանի դուստրը՝ ժառանգորդ Մելինե Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները, չեն ընդունում: Այդ գործարքի համաձայն ազատամարտիկ Վարդան Դարբազյանը վճարել է 12.000 ռուբլի և գնել Մադոյան փողոցի տունը, որտեղ արդեն բնակվում են երկար տարիներ:
Այսօր Վարդան Դարբազյանի կինը՝ Վարդուհի Գևորգյանը, մեզ տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբեր իրենք դիմելու են վերաքննիչ դատարան՝չեղյալ համարելու Շենգավիթ առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Դարբազյանները պետք է ազատեն բնակարանը: «Մենք փաստաբան ունենք, ով մեզ ասում է, որ կարող ենք դատը շահել, ավելին՝ մենք դիմելու ենք նաև վարչական դատարան, որ իրենք ձեռք բերած թղթերը կեղծիքով են ձեռք բերել»,- եզրափակեց տիկին Գևորգյանը:
Սոնա Դավթյան

