ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Բ/Կ-ՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԵՌ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳՐԵԼ

Արխիվ 12-16

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Բ/Կ-ՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԵՌ

ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳՐԵԼ

Օգոստոսի երկուսին   Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացած 28-ամյա  Սյուզաննա Իսրայելյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  իր չորրորդ թոռանը դեռ  հիվանդանոցից դուրս չեն գրել: «Ինձ ասում են, որ երեխայի վիճակը դեռ նորմալ չի, դեռ չի կարգավորվել: Ծնվելու ժամանակ երեխայի ուղեղի հետ խնդիրներ են առաջացել»,-  ասաց Սյուզաննայի մայրը:

Տիկին Հովհաննիսյանը շարունակում  է պնդել, որ իր  դուստրը մահացել է  բժիշկների անփութության  հետևանքով. «Ինքը (նկատի ունի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Արեն Գյոզալյանը-խմբ.) պետք է պատասխան տա, պետք է պատժվի: Ես այն ժամանակ էլ եմ հարցրել՝ ինչի հետևանքով է մահացել աղջիկս: Ասում է՝չգիտեմ: Ես էլ ասում եմ՝ բա դու կողքը կանգնած ես եղել, ո՞նց չգիտես, բա՞ ում հարցնեմ»:

Սյուզաննայի երեք երեխաներն այս պահին հոր մոտ են: «Մենք հիմա սպասում ենք աղջկաս մահվան գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքներին»,- եզրափակեց Հասմիկ Հովհաննիսյանը:

Փորձեցինք կապ հաստատել նաև Արեն Գյոզալյանի հետ, սակայն հիվանդանոցից մեզ  տեղեկացրին, որ նա արձակուրդում է, իսկ տնօրենին ուղղված զանգերը մնացին անպատասխան:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սովորաբար բոլոր մայրամահացության դեպքերի ժամանակ նախարարի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվում, ուսումնասիրություններ են արվում, բայց քանի որ  գործը իրավական հարթությունում է,  այդ ուսումնասիրությունները հրապարակելու իրավունք չունեն:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում