ՓԱՌԱՏՈՆ, ՈՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՎ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՓԱՌԱՏՈՆ, ՈՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՎ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Արդեն երրորդ տարին է ինչ Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվում է ամենամյա «Մեղրի եւ հատապտուղների» փառատոն, որի ընթացքում Հայաստանի եւ աշխարհի տարբեր մասերից Բերդ ժամանած զբոսաշրջիկները, հասարակ քաղաքացիները եւ պարզապես փառատոնով հետաքրքրվողներն ականատես են լինում , թե ինչպես են այստեղ բնության տված բարիքը վերածում հրաշքների: Չնայած այն փաստին, որ Տավուշը սահմանամերձ է եւ այստեղի գյուղերում գրեթե ամեն օր հնչում են թշնամու կրակոցները, սակայն բնակիչները անկոտրում են `անտեսելով կրակոցները նրանք ապրում , աշխատում եւ արարում են իրենց ծննդավայրում: Փառատոնը տարեցտարի ընդալայնում է իր շրջանակները եւ յոորւաքանչյուր տարի ավելանում է մասնակիցների թիվը. «Փառատոնի մասնակիցների ակտիվությունը եւ հյուրերի թիվն ապացուցում է, որ փառատոնն կայացել է եւ այս տոնակատարությամբ, երգ ու պարով, հաղթական կոչերով պետք է ցույց տանք ամբողջ հայությանը, որ Հայաստանի հյուսիս արեւելյան սահմանը անսասան է »,- նշեց փառատոնի կազմակերպիչ, «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ:
Բերդի տարածաշրջանի հեգեւոր հովիվ տեր Արամա քահանա Միրզոյանը ողջունելով փառատոնի մասնակիցներին եւ հյուրերին շնորհավորեց նրանց`ամենաքաղցր եւ գեղեցիկ տոնի համար.«Աստված մեզ դրախտային երկիր է տվել, որտեղ ապրում եւ արարաում է ստեղծագործ ժողովուրդ: Մենք Բերդում ոչ միայն մեր բերք ու բարիքն ենք ներկայացնում, այլեւ` մեր ժողովրդի ձեռագործը: Բարի երթ եմ մաղթում փառատոնին, թող Աստված օրհնի բոլորիս»,-ասաց տեր ԱՐԱՄ քահանա Միրզոյանը:
Փառատոնի մշակութային բաժինը այս տարի կազմակերպխիչների ուշադրության կենտրոնում էր, ուստի փառատոնի ամբողջ ընթացքում բոլոր հյուրեը տաղավարներով շրջեցին հայկական ավանդական երգ ու պար գեղեցիկ հնչյուների ներքո: Փառատոնին ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, տարբեր հյուպատոսներ եւ պաշտանատար այլ անձինք:
Փառատոնում ներկայացված տաղավարները բազմազան էին` հաշմանդամություն ունեցող երեխաների եւ մեծահասկաների ձեռագործ աշխատանքեր, շամշադինյան մեղր, հատապտուղներից պատրաստված մուրաբաներ, հյութեր, որոնք ոչ միայն վաճառվում էին, այլեւ հյուրասիրում հյուրերին եւ տաղավարներով հետաքրքրվողներին: «Մի փոքր ուշադրություն եւ աջակցություն եւ բոլորը կտեսնեն, թե ինչեր կարող է անել սահմանամերձ գյուղի բնակիչը»,-մեծ ոգեւորությամբ նշում էին փառատոնի մասնակիցները, որոնց համար փառատոնը այդ ուշադրության եւ աջակցության մի մասն է կազմում:





ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

