ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ


Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը, որի առթիվ Պատարագ մատուցվեց Առաքելական բոլոր եկեղեցիներում:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ սրբ. Սարգիս եկեղեցում ս. Պատարագ մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Սուրբ Պատարագի ըթացքում բոլոր եկեղեցիներում ընթերցվեց Սրբազանի շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորպես ասվում էր.

«Սուրբ Տիրամայր: Ո՞ւմ  հայտնի չէ այս անունը: Սուրբ Մարիամ: Ո՞վ իր աղոթաձայն մրմունջներում չի հիշում նրան եւ օգնություն հայցում նրանից: Բերկրյալ կույս , ով հավիտենական միջնորդ ու բարեխոս է երկնի ու երկնքի, մեր եւ իր Միածին որդու`Հիսուս Քրիստոսի միջեւ:Մեր ժողովրդական բնորոշումներում առանձնահատուկ ու եզակի  է նա. Մարդ հրեշտակ, մարմնատեսիլ անբիծ սերովբե, երկնքի թագուհի, առատախոսում երանության վայր, շնչավոր եդեմ, կենաց անմահության ծառ, երկնքի դուռ, Աստծո էջք, խաղաղության միջնորդ, համապայծառ ծաղիկ, երկնային տաճար… Բազմաբեղ եւ իմաստալից այս բառերում խտացված է բոլորիս սերն  իսկուհի կույսի հանդեպ, ով ամենաբարձրն է բոլոր կույսերից եւ հրեշտակներից»,- նշեց Տ.ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԸ:

Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը  Առաքելական եկեղեցին ունի հրաշալի ավանդույթ`եկեղեցիներում մեծ հանդիսավորությամբ կատարվում է խաղողի օրհնություն: Խաղողը`ընտրագույնը Հայաստանի բոլոր  պտուղներից է , որն արժանանում է Աստծո օրհնությանը: «Այս պտուղից է , որ առաջանում է գինին , ինչն էլ ս. Խորանի վրա վերածվում է Քրիստոսի արյան կենսատու ներգործությանը, ինչն էլ կերպարանափոխում է մեր կյանքը: Մեր առջեւ ճշմարիտ որդի խորհուրդն է, որն օրհնելուց հետո , պետք է ճաշակենք ամենքս`նոր շունչ ու ոգի հաղորդելով մեր քրիստոսատուր  հավատքին: Որպես երկնքի թագուհի եւ Սուրբ Երրորդության հարս խնդրենք մեր սրբ. Տիրամոր բարեխոսությունը: Թող նա սիրով եւ անսահման գութով պարուրի ամենքիս սրտերը եւ շնորհի խաղաղ եւ հավատավոր կյանք`ի փրկություն մեր հոգիների: ԱՄԵՆ»,-ավելացրեց արքեպիսկոպոս Ն. Կճոյանը:

Սուրբ Պատարագի ավարտին սրբազան հոր ձեռամբ կատարվեց խաղողի օրհնության կարգ, որից հետո խաղողը բաժանվեց հավատավոր ժողովրդին:


 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում