50.000 ԴՈԼԱՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ՀԱՎԱՔԵԼ. ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է՝ ԿՅԱՆՔԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է

Արխիվ 12-16

50.000 ԴՈԼԱՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ՀԱՎԱՔԵԼ. ԼԵՎՈՆ ՊԱՊԻԿԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է՝ ԿՅԱՆՔԸ

ԲՈՒՄԵՐԱՆԳ Է

Ինչպես արդեն հայտնի է, երևանցիների սիրելի Լևոն պապիկը՝Լևոն Աբգարյանը,  մոտ տասն օր առաջ բարձրաձայնել էր իր բնակարանը կորցնելու վտանգի մասին: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ  Լևոն Աբգարյանը, բնակարանը  վաճառել է իր մտերիմներից մեկին հիփոթեքային պայմանագրով և բավականին մոտ համարելով ու վստահելով նրան, բանկի փոխանցած ողջ գումարը՝ 70.000 ԱՄՆ դոլարը, տվել նրան այն պայմանով, որ պետք է վերադարձներ: Այդ մարդը ,սակայն, չարաշահելով Լ. Աբգարյանի վստահությունը, վճարել է բանկին մի որոշ գումար և անհետացել: Բանկը հետագայում՝ 2014 թվականի մայիսից, աճուրդի է դրել բնակարանը և ամեն վայրկյան կարող է վաճառել նախնական 40.000 ԱՄՆ դոլար գնով:Քանի որ սա նախնական գինն է,անհրաժեշտ կլինի ևս 10.000 ԱՄՆ դոլլար՝ Կոմիտասի պողոտա 30 շենք, թիվ 49 տունը վերջնական գնելու համար: «Ես ձեր օգնությանն կարիքն ունեմ,որպեսզի չհայտնվեմ փողոցում»,- բարձրաձայնել էր Լևոն Աբգարյանը:

Այսօր ժամը 17:00-ին Մաշտոի պուրակում   կազմակերպվում  է  միջոցառում՝ մեր սիրելի հայրենակցին օգնության ձեռք մեկնելու նպատակով: Միջոցառման ժամանակ պուրակում գտնվող դաշնամուրի վրա Լևոնը կներկայացնի իր գրած Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչպես նաև այլ կատարումներ դաշնամուրի և կիթառի վրա, ներկա կգտնվեն Լևոնի ընկերները, հասարակության կողմից շատ հարգված մարդիկ ու պարզապես նրա ճակատագրով մտահոգ հայեր:

«Իրավունքի» հետ զրույցում Լևոն Աբգարյանն ասաց, որ այս պահի դրությամբ   հավաքվել է 2390  դոլար, բայց  համոզված է՝ կկարողանա  անհրաժեշտ 50.000   դոլար գումարը հավաքել. «Ես ամբողջ կյանքում սիրել եմ մարդկանց,  շատ եմ սեր տվել աշխարհին, անգամ այն ազգերին, որոնք մեզ թշնամին են ու այսօր ես  բումերանգի օրենքի հաստատումն են զգում.այնքան հոգևոր մեծ աջակցություն եմ ստանում: Շնորհակալ եմ բոլորից անչափ»:

Ինչ վերաբերում է իրեն խաբած  մարդկանց գտնելուն, Լևոն Աբգարյանի խոսքով՝  ինքը կգտնիր այդ  մարդկանց և նրանց հարցերը կլուծի. «Իրավապահներին չեմ դիմել,քանի որ այդ մարդկանց այդքան եմ վստահել, որ այդ գործարքի դիմաց որևէ փաստաթուղթ չեմ վերցրել, ինչպես ասում են՝ Պեպոյի բարաթը չկա: Իրավապահ մարմիներն էլ ասում են՝ առանց թղթի բան չի լինի: Ես այդ մարդկանց ճանաչում եմ, ուղղակի իրենց անունով ոչինչ չկա, ամեն ինչ իրենց հոր անունով է, իսկ հայրն էլ էսօր-էգուց մահանալու է: Հոր մահից հետո իրենք ժառանգորդ կդառնան, ու հարցերը կլուծվի»:

Չնայած այն բարդ իրավիճակին, որում հայտնվել է  երևանցիների սիրելի պապիկը, Լևոն Աբգարյանը շարունակում է մարդկանց անվերապահորեն հավատալ: «Այն սատարումը, որը  ստանում եմ այս օրերին, ինձ ստիպեց ավելի սիրել մարդկանց, ու իմ մարդասիրությունն ավելի բարձր մակարդակի հասավ»,- եզրափակեց Լևոն Աբգարյանը:

Տեղեկացնենք, որ փոխանցումների համար բացվել է հաշվեհամար HSBC բանկում. Levon Abgaryan account #OO5-058441-101 HSBC Bank Armenia cjscYerevan, ArmeniaSWIFT addres:MIDLAM22

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում