ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ (ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ) Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մ

Արխիվ 12-16

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ (ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ)


Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց Սբ.Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդ և Տիրամորը նվիրված ամենահին տոնն է: Տոնը նշվում է օգոտոսի 15-ի մերձական կիրակի օրը(օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:

Առավոտյան 11-ին քաղաք Աբովյանյանի Սբ Հովհաննես եկեղեցում, ինչպես գործող բոլոր եկեղեցիներում, մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ: Աստվածամոր տոնին Սբ Հովհաննես եկեղեցին բազմամարդ էր, անգամ բակի, եկեղեցու ամեն պատի անկյունն էր ողողված մարդկային հոսքով. մարդիկ գալիս էին՝ ստանալու Բարձրյալի օրհնությունը և իրենց հետ տանելու խաղողի օրհնված ողկույզները:

Այս տոնի առանձնահատկությունը պայմանավորված է օգոստոսին հասունացող խաղողի օրհնության ծեսով: Այսինքն, տոնի օրը, Ս.Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն  կարելի է խաղող ուտել: Օրհնվում են տարվա ողջ բերքն ու բարիքը: Նույն օրհնված խաղողից գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան:

Քրիստոնեություն ընդունելուց հետո սովորույթ էր դարձել առաջին խաղողի ողկույզները քահանային օրհնել տալ, ինչը նախկինում տաճարներին կամ ուխտավայերին նվիրաբերելու սովորույթի շարունակությունն էր: Օրինակ, քահանան մկրատով կտրում էր մի ողկույզ, բարձրացնում արևի դիմաց և մաղթում. «Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով: Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ դալար պետք է լինեն, ողկույզները ՝միշտ անսպառ»:

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այդ օրը նույնպես եկեղեցիներում մատուցվում է Ս.Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Եկեղեցական արարողությունից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 




ՊԱՏՐԱՍՏԵՑ ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում