ՍԽԱԼՎՈՒՄ ԵՆ՝ ԿԱՐԾԵԼՈՎ, ԹԵ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ

Արխիվ 12-16

ՍԽԱԼՎՈՒՄ ԵՆ՝ ԿԱՐԾԵԼՈՎ, ԹԵ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ

 

Ինչպես ժողովուրդն է ասում, «հասկացողին մեկ ասա, չհասկացողին` հազար ու մեկ» սկզբունքով, «Եհովայի վկաները» շարունակում են փողոցեփողոց ընկած իրենց պաշտամունքային գրականությունը «սաղացնել» հանրության վրա:  Վերջիններիս գործունեությանն ու անվճար գրականություն բաժանելու իրական պատճառներին, այսօր անդրադարձել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հ/կ-ի համակարգող ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ եւ մի շարք ուշագրավ պարզաբանումներ արել.

« «Եհովայի վկաներ» կազմակերպության կրոնական ուսումնասիրությունը, նրա գործունեության մասին գրականությունը, ինչպես նաեւ այս աղանդի մեջ ներգրավված անձանց ազգականների բազմաթիվ նամակներն ու դիմումները ցույց են տալիս, որ այս կազմակերպությունն իր էությամբ տոտալիտար բնույթ է կրում եւ այնպիսի խրատներ է պարունակում ու այնպիսի պրակտիկա ունի, որոնք կարող են վնաս հասցնել հետեւորդի անձին ու առողջությանը, նրա ընտանիքին ու երեխաներին, ինչպես նաեւ ավանդական ազգային հոգեւորականությանն ու պետական շահերին: Այդ պրակտիկան ու խրատները հակասում են հիմնական իրավաբանական նորմերին, այն է՝ պարունակում են հետեւյալ կոչերն ու հարկադրանքները.
• Սեփական կարծիքներից ու համոզմունքներից հրաժարվելու հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն)
• Ազատությունը սահմանափակելու հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն)
• Պետության կողմից պահպանվող անձի արժանապատվությունը նվաստացնող հոգեբանական ներգործության հնարավորության հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն)
• Առողջությանը վնաս հասցնելու հնարավորություն ունեցող մեթոդների օգտագործման եւ անձի ինքնուրույնության նկատմամբ ոտնձգության հարկադրանք (հիմքը՝ տես Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի հոդված ,«քաղաքացիների անձի ու իրավունքների նկատմամբ ոտնձգություններ անող միավորումների կազմակերպություն. կրոնական կամ հասարակական միավորումների կազմակերպությունը, որի գործունեությունն ուղեկցվում է քաղաքացիների առողջությանը վնաս հասցնելու կամ քաղաքացիների անձի կամ իրավունքների նկատմամբ այլ ոտնձգություններով կամ էլ քաղաքացիներին իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ բոլորովին այլ հակաիրավական գործողությունների դրդելով, ինչպես նաեւ այդպիսի միավորմամբ ղեկավարությունը պատժվում է»)
• Անհրաժեշտ բուժ. օգնություն ստանալուց հրաժարվելու հարկադրանք
• Ընտանեկան կապերը խզելու եւ ընտանեկան պարտականությունները չկատարելու հարկադրանք
• Անչափահասներին առանց ծնողների կամ նրանց փոխարինող անձանց թույլտվության իրենց գործունեության մեջ ներգրավելու հարկադրանք (տես «Երեխայի իրավունքների դեկլարացիա», կետ 2 եւ 9, «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի միջազգային համաձայնագիր», կետ 4. «Սույն համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների եւ համապատասխան դեպքերում օրինական խնամակալների՝ իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունն իրենց համոզմունքներին համապատասխան ապահովելու ազատությունը»)
• Հայաստանի Հանրապետության ժողովուրդների ավանդական ազգային հոգեւորականությունը նվաստացնելու կամ հակադրելու հարկադրանք (հիմքը՝ տես «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի մասին միջազգային համաձայնագիր», հոդված 18, կետ 3. «Կրոն կամ համոզմունքներ քարոզելու ազատությունը ենթակա է միայն օրենքով սահմանված եւ հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, առողջությունն ու բարոյականությունը, ինչպես նաեւ այլ անձանց հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար անհրաժեշտ սահմանափակումներին», «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա». հոդված 29, կետ 2. «Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր մարդ պետք է ենթարկվի միայն այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք օրենքով սահմանված են բացառապես դեմոկրատական հասարակության մեջ ուրիշների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչման ու հարգման եւ հասարակական կարգուկանոնի, ընդհանուր բարօրօության, բարոյականության արդարացի պահանջները բավարարելու նպատակով»)
• Կրոնական անհանդուրժողականություն հրահրելու հարկադրանք (հիմքը՝ տես «Կրոնի կամ համոզմունքների հիման վրա անհանդուրժողականության ու խտրականության բոլոր ձեւերի մասին դեկլարացիա», հոդված 2, հոդված 1, կետ 5, հոդված 5, կետ 1, հոդված 20, կետ 1,«Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի մասին միջազգային համաձայնագիր», հոդված 20, կետ 2,
«Խտրականության, թշնամանքի ու բռնության սադրանք ներկայացնող ցանկացած գործողություն հօգուտ ազգային, ռասայական ու կրոնական ատելության, պետք է արգելվի օրենքով», «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա»), 
• Հայասատանի Հանրապետության հիմնական իրավունքների ու պարտականությունների իրականացումից հրաժարվելու հարկադրանք (հիմքը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա», հոդված 29, կետ 1, «Յուրաքանչյուր մարդ պարտականություններ ունի այն հասարակության առաջ, որում էլ միայն հնարավոր է նրա անձի ազատ ու լիարժեք զարգացումը»)»: Ապա Ս. Աղաջանյանը հետաքրքիր բացահայտմամբ է հանդես եկել. «Բավականին հետաքրքիր է այդ կազմակերպության ֆինանսական գործունեության մեխանիկան։ «Եհովայի վկաների» նախկին հետեւորդներից մեկը պատմեց, թե ինչպես է դա արվում. «Մարդիկ չարաչար սխալվում են՝ կարծելով, թե պաշտամունքային գրականությունը այդ կազմակերպության հետեւորդների կողմից ստացվում եւ տարածվում է անվճար։ Իրականում յուրաքանչյուր հետեւորդ պարտավոր է իր փողով ձեռք բերել ամսագրերի ու գրքերի որոշակի քանակ, որոնք այնուհետեւ պետք է տարածի անվճար։ Այսինքն, փաստորեն, ստացվում է, որ փողը վճարում է ոչ թե գնորդը, այլ կարծես վաճառողը, թեեւ բոլոր փաստաթղթերով անցնում է, որ տարածողը գրականությունն անվճար է ստանում։ Այսպիսի համակարգը թույլ է տալիս այս կազմակերպությանը ճարպկորեն խուսափել հարկումից»: Եզրափակելով «Եհովայի վկաների» հերթական դիմակազերծման փաստերը`վերջինս ավելացրել է. «Սուտը հանուն փրկության դրսեւորվում է նաեւ այստեղ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում