«ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ »

Արխիվ 12-16

«ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

Ամեն օր ու վայրկյան շոուբիզնեսյան դաշտում աստղիկների հայտնությունն  ու մարումը, հերթական ոչ հաճելի բացահայտումը բարկացնում ու հիասթափեցնում է, բայց հույսի շող է հայտնվում, երբ հաճելի ու օգտակար բացահայտման ևս  հանդիպում ես: «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը Արարատյան թեմի «ԾԱՂԿԱԶԱՐԴ» համախմբի գեղարվեստական ղեկավար ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է:

Իսկ թե ինչու է 7 մեներգչուհիներից և 1 դաշնակահարից կազմված միությունը կոչվում համախումբ, մեներգչուհին մանրամասնում է. «Համույթը սովետական բառ է և ստուգաբանական արմատ չունի, երգաչխումբ էլ չենք կարող կոչվել, որովհետև քանակապես քիչ ենք, 8 հոգու պարագայում անսամբլ կլիներ, որն էլ ֆրանսերեն բառ է: Ֆրանսերենից ու անարմատ հին հնչողությունից խուսափելու համար որոշեցինք համախումբ կոչվել, այսինքն՝ համախոհների խումբ»:

Համախումբն իր այցեքարտ-կատարումը համարում է Աշոտ Սաթյանի երաժշտությամբ և Եղիշե Չարենցի խոսքերով «Ես իմ անուշ Հայաստանին», որը կատարել է բազմաթիվ բեմերից:

«Շատ համերգների ենք մասնակցել, հատկապես Սփյուռքի նախարարության կողմից  ձեռնարկված, եղել ենք Ջավախքում, Ավստրալիայում, Ռուսաստանում և մի շարք այլ եվրոպական երկրներում: Մեր երգացանկը ազգագրական, ժողովրդական երգերը  չեն, այլ ազգային սիրված երգերը, որոնք հանդիսատեսը բավականին սիրում ու արժևորում է, ներկայացնում  ենք հայկականը հիմնականում հայերի համար»,-ասում է տիկին Լիլիթը, ով իր ղեկավարած խմբի հայտնության ապահովման հարցում տեսահոլովակի դերն այնքան էլ չի կարևորում. «Կենդանի երգեցողությունը մեզ համար միշտ ավելին է ու առավել, խմբի երգչուհիների  հզոր օպերային ձայներն այստեղ են առավել հնչեղ, ինչն էլ անպայման փոխանցվում է  հանդիսատեսին. նա զգում է, որ դա առավել արժեքավոր է: Չնայած տեսահոլովակի համար, եթե հովանավոր գտնվի, իհարկե դեմ չենք լինի, հատկապես, որ  ձայնագրված շարան ունենք»:


 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում