ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՃՊԱՐԱՐԸ ԻՐ ՍԻՐՏԸ ՆՎԻՐԵՑ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ (Տեսանյութ)
Արխիվ 12-16ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՃՊԱՐԱՐԸ ԻՐ ՍԻՐՏԸ ՆՎԻՐԵՑ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ (Տեսանյութ)
Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնի վերջին օրը` փակման արարողությունից առաջ, վարպետության դաս էր Ծաղկաձորի Օրբելի հրապարակում: Ֆրանսիայից ժամանած աճպարար ՎԻԼՈՈՒ ԲԱԼՈՒՆԵՐԸ ներկաներին սովորեցնում էր, թե ինչպես փուչիկից պատրաստել շնիկ, ապա նաեւ սրտիկ: Ուշագրավ էր այն, որ այս վարպետության դասով որքան ոգեւորված էին փոքրիկները, նույնքան էլ «մեծիկները»: Իսկ ֆրանսիացին առանց զլանալու շարունակում էր մի քանի անգամ ցույց տալ, թե ինչպես են պատրաստում այս կամ այն «հրաշքը» փուչիկով: Ապա պատրաստած սրտիկներն ու շիկները նվիրում էր փոքրիկներին: Ինչ խոսք, ավելի լավ է տեսնել, քան պատմել ու եթե ուզում եք ձեր սիրելիին նվիրել սիրտ, ապա արեք դա փուչիկով` հետեւելով ստորեւ ներկայացրած տեսանյութին.


Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

